Չեմպիոնների լիգան մեկնարկում է․ առաջին տուրի խաղացանկը
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հիմնական փուլը կմեկնարկի 2024 թվականի սեպտեմբերի 17-ին և կավարտվի 2025 թվականի հունվարի 29-ին։
Առաջին տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին։
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հիմնական փուլի ժամանակացույցը․ 1-ին տուր
սեպտեմբերի 17, երեքշաբթի
20։45 / Յանգ Բոյս — Աստոն Վիլա
20։45 / Յուվենտուս — ՊՍՎ
23։00 / Միլան — Լիվերպուլ
23։00 / Բավարիա — Դինամո Զագրեբ
23։00 / Ռեալ Մադրիդ — Շտուտգարտ
23։00 / Սպորտինգ — Լիլ
Սեպտեմբերի 18, չորեքշաբթի
20։45 / Սպարտա — Զալցբուրգ
20։45 / Բոլոնիա — Շախտյոր
23։00 / Սելթիկ — Սլովան
23։00 / Բրյուգե – Բորուսիա Դորտմունդ
23։00 / Մանչեսթեր Սիթի — Ինտեր
23։00 / ՊՍԺ – Ժիրոնա
սեպտեմբերի 19, հինգշաբթի
20։45 / Ֆեյենորդ — Բայեր Լևերկուզեն
20։45 / Ցրվենա Զվեզդա — Բենֆիկա
23։00 / Ատալանտա — Արսենալ
23։00 / Ատլետիկո Մադրիդ — Լայպցիգ
23։00 / Բրեստ — Շտուրմ
23։00 / Մոնակո — Բարսելոնա
Նշենք, որ յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին