Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանին Իսրայելի հնարավոր պատասխան հարվածին. FT Այրվել է 850 ծառ, պատճառվել միլիոնավոր դրամների վնաս Իսրայելի բանակը հարավային Լիբանանի 37 բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Կոնգրեսի շուրջ 60 անդամներ Բլինքենին կոչ են արել ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը ԵՊՀ-ից մերժել են հանրայնացնել հաստիքների աշխատավարձերը Բագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինչպե՞ս հայտնվեց մի քարտեզ, որի մասին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում չգիտեին․ Գեղամ Նազարանը՝ Փաշինյանին Ուկրաինայում պшտերшզմի, Մոլդովայում և Վրաստանում ընտրությունների արդյունքները կորոշեն Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի Իրանը մինչև վաղը չեղարկել է բոլոր թռիչքները Իսրայելը Իրանին սպառնում է պատասխան հարված հասցնել հրթիռային հարձակման համար Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում. Շիրակում այն զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ Իրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահ

Citroen-ը Փարիզի ավտոսրահում արմատապես նոր ​​կոնցեպտ ավտոմեքենա կներկայացնիԱրվեստի գործերի բնօրինակն ուղեղը 10 անգամ ավելի արագ է խթանում, քան վերարտադրանկարըԱշխարհի հարուստների վատ սովորություններըՕգտատերերն ավելի հաճախ են գնում նոր Android սմարթֆոններ, քան iPhone-ներԴելֆինները ժպտում են միմյանց հետ խաղալիս.Iscienceէրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցին համայնքում խաչերթ կանցկացնիՆոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի որդին էԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանին Իսրայելի հնարավոր պատասխան հարվածին. FTՀայաստանը Ֆրանսիայում դեսպանության նոր շենք է գնել 23 միլիոն եվրոյովԿրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ կա վիրավորԱյրվել է 850 ծառ, պատճառվել միլիոնավոր դրամների վնաս Ոստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է մաս 226Իսրայելի բանակը հարավային Լիբանանի 37 բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվելՊատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն ԱշոտյանՈվքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնիցՀս. Կորեան միջուկային զենք կկիրառի, եթե ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն լինի. Կիմ Չեն ԸնԱյդ իրադարձությունները կարելի է գնահատել որպես սիտուացիոն փոքրիկ հաղթանակ13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնինԻրանում երկրաշարժ է տեղի ունեցելԱրսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործովԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրԹուրքիայում կարծում են, որ Իսրայելը տարածքային հավակնություններ ունի իրենց երկրի դեմԿապանի համայնքապետի եղբորը ձերբակալել ենԱրամ Ա Վեհափառը ընդգծել է Եկեղեցու և ազգին արժեքների՝ առավելագույն չափով կենսագործելու հրամայականըՀովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԱդրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեցԿոնգրեսի շուրջ 60 անդամներ Բլինքենին կոչ են արել ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումըԻրանն ավելի ուժեղ և ջախջախիչ պատասխան կտա Իսրայելին, եթե նա թույլ տա ամենափոքր սխալը. ՓեզեշքյանՔՊ-ում երեկվանից Արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվումԻ՞նչ է հայտարարագրել Քոչարյանի, Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս ՊետրոսյանըՋրահեռացման համակարգը առհասարակ լրիվ ձախողված է. Աննա ԱվետիսյանԲելառուսը եւ Ադրբեջանն իրենց գործողությունները չեն ուղղում երրորդ երկրների դեմ, այլ համագործակցում են հանուն երկու պետությունների շահերի. Ալեքսանդր ԼուկաշենկոԳիսաստղը, որը Երկրից չի երևացել նեանդերթալցիների ժամանակներից ի վեր, շուտով առավելագույն չափով կմոտենա մեր մոլորակինՀոկտեմբերի 5-ից երթևեկության փոփոխություն կլինի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկումՏաքսիով փաստաբանական գրասենյակ ծանրոց են ուղարկել․ ծանրոցի մեջ թունավոր կարիճ է եղելԲացահայտվել են սամուրայների ծիսական գլխատման մասին «գաղտնի ուսմունքները»Stellantis-ը էլեկտրական ավտոմեքենաների ցածր պահանջարկի պատճառով երկարաձգել է Fiat 500e-ի թողարկման դադարըՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էՖրանսիայում մերժել են Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու առաջարկը81-ամյա բուծողը բանտ է նստել ոչխարների հսկա ցեղատեսակի կենսապատճենման և նրանց սերունդները թանկ գնով վաճառելու համար14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՄոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհերԲնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա ԿարապետյանըԻ՞նչ է ուզում Կարապետյանը վարչապետի դեմ տրիբունալի իր գաղափարովՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան մեկնելուցԵՊՀ-ից մերժել են հանրայնացնել հաստիքների աշխատավարձերըՓոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմիցԲագրատ Սրբազանի ուղերձը՝ «Հանրայինի» տաղավարից
Հայաստան

Աղակալած հողերի հարցը դուրս է պետական մարմինների տեսադաշտից․ հողերի վերականգնման ծրագրեր չկան

Հայաստանում չկա որևէ գերատեսչություն, որ Հայաստանի աղակալած հողատարածքների ընդհանուր մակերեսի և դրանց տեղաբաշխվածության վերաբերյալ ամբողջական տվյալներ ունենա, գրում է «Հետք»–ը։

Կայքը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարությունն ուղղորդեց Էկոնոմիկայի նախարարություն՝ ասելով, որ գյուղատնտեսական հողերի կառավարման հարցով այդ մարմինն է զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարությունն ուղղորդեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ։ Վերջինս էլ տեղեկություն տալու համար մեկ ամիս ժամանակ խնդրեց, ապա հայտնեց, որ չունեն տեղեկատվություն աղակալած հողերի վերաբերյալ։ Պետական մակարդակով աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ ծրագրեր չեն իրականացվում։

Աղակալումը հողում հանքային աղերի կուտակումն է, որը հիմնականում բնորոշ է անապատային կամ կիսաանապատային ցածրավայրերի հողերին։

Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի հողային կադաստրի առաջատար գիտաշխատող Արևիկ Էլոյանը ներկայացրեց բնական (առաջնային աղակալում) կամ մարդածին (երկրորդային աղակալում) գործոններով պայմանավորված աղակալման գործընթացները։ «Առաջնային աղակալած հողերը հիմնականում ունեն անբարելավ ջրաֆիզիկական և ֆիզիկոքիմիական հատկություններ։ Հողերը վերականգնելու համար պետք է քիմիական մելիորանտ և լվացում իրականացնել, որոնք թանկարժեք պրոցեսներ են։ Երկրորդային աղակալումն առաջանում է մարդու սխալ գործունեության հետևանքով։ Առանց ջրի քիմիական կազմը իմանալու՝ աղ պարունակող ջրով ոռոգում իրականացնելու արդյունքում»,- ասաց գիտաշխատող Արևիկ Էլոյանը։

Նա նշեց որ աղակալած հողերը հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում են, իսկ մյուս մարզերում քիչ քանակությամբ են։

Արարատի մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Արարատի մարզում 341,2 հա աղակալած համայնքային հող կա, այդ թվում՝ Շահումյան բնակավայրում՝ 152 հա, Փոքր Վեդիում՝ 110 հա, Արարատ գյուղում՝ 24.2 հա և Նոյակերտում՝ 55 հա։

Արմավիրի մարզպետարանի տվյալներով՝ մարզում կա ընդանուր 1285,22 հա աղակալած հող, որից 883,62 հեկտարը մասնավոր է։ Արմավիրի մարզի աղակալած հողերը հիմնականում Մեծամոր և Արաքս համայնքներում են։

Մարզպետարաններից նաև հայտնեցին, որ Արմավիրի և Արարատի մարզերում 2022 թվականից մինչ օրս աղակալած հողերի վերականգնողական ծրագրեր չեն կատարվել։


Աղակալած հողերի մասին տվյալները հակասում են իրար

2022թ.-ին աղակալած հողերի վերաբերյալ նույն Արմավիրի և Արարատի մարզպետարանները այլ տվյալներ էին փոխանցել Հետքին։ Ըստ այդմ՝ Արմավիրի մարզում առկա էր 2626 հա աղակալած հող, իսկ Արարատի մարզում՝ 1500 հա։

Արմավիրի մարզպետարանի Գյուղվարչության բաժնի պետ Արթուր Այվազյանն ասաց, որ չեն տիրապետում այդ տվյալներին և ուղղորդեց Հողաշինության բաժին։ Հողաշինության բաժնի մասնագետ Սեդա Չալյանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղվարչությունն է տրամադրել առկա տվյալները, և չի կարող ասել՝ երկու տարվա ընթացում 1340,78 հա աղակալած հողերի տարբերության պատճառը։

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մասնագետ Շողիկ Առուստամյանը նշեց, որ մեզ տրամադրել են խիստ աղակալած հողերի քանակը, և 2022թ․ տրամադրած աղակալած հողերի քանակը հիմա էլ առկա է, դրանք միջին կամ քիչ աղակալած հողերն են, որոնք օգտագործվում են։ Արարատի մարզպետարանի Հողաշինության վարչության պետ Ոսկան Միսակյանն էլ ասաց, որ մարզում աղակալած հողերի մակերեսը 341,2 հեկտար է, աղակալած այլ հողեր չկան։

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում աղակալած հողերը չեն ոռոգվում

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Զաքար Զաքարյանի 5500քմ աղակալած հողատարածքը երկար ժամանակ է` չի մշակվում։

«Գյուղի ներքևի հատվածում ոռոգում չկա, իսկ աղակալած հողերը պետք է նորմալ ջրել, լվանալ։ Եթե գոնե ոռոգում լինի, մնացած վերականգնողական աշխատանքները կանեմ»,- ասում է Զաքարյանը։

Տնամերձ 500 քմ հողատարածքում ջերմոց է հիմնել, մինչ այդ հողը տարել է Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն, որտեղ տեղեկացրել են, որ հողում աղի տոկոսն այնքան բարձր է, որ բերք չի ստանա։

«Ցածր, անորակ բերքատվություն, պտուղը վրան չորանում է, ուրիշները մի քանի անգամ հավաքել են, անիմաստ է ինչ-որ բան ակնկալելը, 600 հազարից ավելի գումար եմ ծախսել։ Մի քանի օր առաջ քամին քշել է վրայի ծածկը, էլ ոչ մշակում եմ, ոչ էլ կաթիլային տարբերակով ջրում»,- հավելում է նա։

Տարոնիկ գյուղի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը նշում է, որ տնամերձ աղակալած հողատարածքները ներառված չեն գյուղի ընդհանուր աղակալած հողերի մեջ։ Հավելեց, որ գյուղում աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ պետական ծրագրեր չեն կատարվել։

Տարոնիկ գյուղի բնակիչ Մխիթար Ավագյանը պատմում է, որ Խորհրդային Միության տարիներին աղակալած հողերը մելիորացնում էին և տրամադրում գյուղացիներին։

«ԽՍՀՄ-ի ժամանակ հողերը մելիորացնում էին, տալիս համայնքներին։ Առաջ ներկայիս աղակալած հողերի տարածքներում բամբակ, բրինձ են մշակել, հողը դարձրել են բերրի։ Մեծամոր հնագիտական տարածքի հողերը լրիվ մշակովի են եղել, իսկ հիմա անապատների են վերածվել»,- ասում է Մխիթար Ավագյանը։

Աղակալած հողերի վերականգնման մեթոդներ կան, իրականացնողներ՝ ոչ

Աղակալած հողերը բերրիացնելու համար վերականգնողական աշխատանքներ պետք է իրականացնել, սակայն գործընթացը ծախսատար է։ Գիտական կենտրոնների մասնագետները շարունակում են ուսումնասիրությունները՝ գտնելու հողերը վերականգնելու արդյունավետ և պակաս ծախսատար տարբերակներ։

Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի հողային կադաստրի առաջատար գիտաշխատող Արևիկ Էլոյանը նշում է, որ աղի բարձր պարունակության դեպքում առանց քիմիական մելիորանտների հողը հնարավոր չէ վերականգնել։ «Աղակալած հողերը հիմնականում տարածված են Արարատի և Արմավիրի մարզերում։ Արարատյան դաշտում աղակալած հողերը խիստ աղային խայտաբղետ կազմ ունեն։ Այս հողերը ունեն անբարելավ ջրաֆիզիկական և ֆիզիկոքիմիական հատկություններ, ինչի հետևանքով չենք կարող առանց քիմիական մելիորանտների մելորացնել»,- ասում է գիտաշխատող Արևիկ Էլոյանը։

Վերջին տարիներին կենտրոնն ուսումնասիրում է թափոններից և հանքանյութերից մելիորանտներ ստանալու գործընթացը, դրական արդյունքներ կան։

Գիտական կենտրոնում հետազոտում են հողի բաղադրությունը, նաև խորհրդակցություններ անցկացնում տնտեսվարողների հետ։ «Կենտրոնը պայմանագրային աշխատանքներ է իրականացնում ֆերմերների տնտեսությունների հետ։ Տնտեսվարողները դիմում են մեզ, որ այգին չորացման եզրին է, և հետազոտությունների արդյունքում պարզում ենք, որ հողը աղակալած է, իրենց առաջարկում ենք հետագա քայլերը»,- պատմում է Արևիկ Էլոյանը։

Ագրարային համալսարանի ջրային համակարգերի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Սահակյանը մի քանի տարբերակ է առաջարկում առաջնային աղակալած հողերի վերականգնման համար։ Նա և այլ գիտաշխատողներ ապացուցել են, որ կոնյակի թափոն բարդայի միջոցով հնարավոր է վերականգնել աղակալած հողերը։

«Երկու տարի փորձերի միջոցով ապացուցել ենք և ծրագիր մշակել, որ քիմիական մելիորանտ կարող է ծառայել կոնյակի թափոն բարդան, որն ամեն տարի արտադրվում է 100 հազար տոննա։ Լոկալ եղանակով մելիորացնելու դեպքում մոտ 20 հա ամեն տարի կմաքրենք։ Փոխադրումը ևս առաջարկել ենք։ Գործարանային պայմաններում հետադարձ գոլորշիների միջոցով կարող ենք ստանալ հինգ անգամ խտացված բարդայի խտանյութ, որը թույլ կտա հեշտ տեղափոխել»,- ասում է Սամվել Սահակյանը։

Երկրորդը էլեկտրոմելիորացիայի տարբերակն է։ «Լոկալ տարածքների մելիորացիայի դեպքում էլեկտրաէներգիայի մեծ ծախս չի պահանջվում։ Արեգակնային շարժական կայաններ կարող են օգտագործել։ Այս մելիորանտը համարվում է էկոլոգիապես մաքուր և կարող է այդ տարածքները մելիորացնել»,-ասում է նա։ Երրորդ տարբերակը ծծմբական թթու ստանալն ու որպես մելիորանտ օգտագործելն է։

«Ունենք պղնձամոլիբդենային գործարաններ, որտեղ մեծ քանակությամբ ծծումբ են արտանետում։ Տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ստանալ ծծմբական թթու և օգտագործել այդ հողերի մելիորացման համար»,- հավելում է Սամվել Սահակյանը։

Բոլոր տարբերակների դեպքում էլ, նրա կարծիքով, խնդրի արդյունավետ լուծումը լոկալ տարածքների մելիորացումն է, այգիներ հիմնելը՝ կիրառելով կաթիլային ոռոգման համակարգ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։