Ուղևորները լուսանկարել են իրենց հետ սովորական չվերթով Բուենոս Այրես մեկնող Անգելա Մերկելին (լուսանկարներ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բուենոս Այրեսում մեկնարկած «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին է մեկնել սովորական չվերթով, գրում է lenta.ru-ն:
Ավելի վաղ տեխնիկական խնդիրների պատճառով կանցլերին տեղափոխող կառավարական ինքնաթիռը ստիպված էր եղել հարկադիր վայրէջք կատարել Բեռլինից մեկնելուց անմիջապես հետո:
Ուրբաթ առավոտյան Գերմանիայի կանցլերն ու նրա պատվիրակությունը մեկնել են Մադրիդ, որտեղից էլ Բուենոս Այրես մեկնող սովորական օդանավ են նստել:
Չվերթի ուղևորները լուսանկարել են իրենց հարևանությամբ նստած Անգելա Մերկելին:
«Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովն անցկացվում է Արգենտինայի մայրաքաղաքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Միջոցառման շրջանակում նախատեսված էր ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը, սակայն նոյեմբերի 29-ին Դոնալդ Թրամփը չեղարկել է հանդիպումը՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: