Մերկելը մեկնաբանել է Brexit-ի սկիզբը
Այս թեմայով
- Մերկելը Չինաստանում Գերմանիայի օրհներգը կրկին նստած է լսել
- Ուղևորները լուսանկարել են իրենց հետ սովորական չվերթով Բուենոս Այրես մեկնող Անգելա Մերկելին (լուսանկարներ)
- Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմից ոչ ոք չի շահի
- Պուտինի վերջին հայտարարությունները մտահոգել են Թրամփին և Մերկելին
ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ ԵՄ–ն եւ Մեծ Բրիտանիան ընդհանուր արժեքներով կապված մոտ գործընկերներ կմնան։
«Ես կուզենայի, որ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ–ն մոտ գործընկերներ մնային։ Քանի որ ինձ համար Մեծ Բրիտանիան համարվում է եւ կմնա Եվրոպայի մասնիկը, որի հետ մեզ շատ բան է կապում, եւ առաջին հերթին՝ մեր ընդհանուր արժեքները»,– ասել է նա՝ բունդեսթագում ելույթի ժամանակ։
Նրա խոսքերով, Brexit-ի վերաբերյալ բանակցությունների առաջնային նպատակը պետք է լինի այն հարցի լուծումը, թե ինչպես պետք է հանվեն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ–ի, եւ իհարկե Գերմանիայի միջեւ փոխադարձ պայմանավորվածությունները։
«Մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ–ի, եւ իհարկե Գերմանիայի միջեւ կան սերտ պարտավորություններ, որոնք ձեւավորվել են անդամակցության 44 տարիների ընթացքում։ Բանակցություններում առաջին հերթին պետք է որոշել, թե ինչպես մենք, կանոնակարգված ձեւով, կհանենք այդ պարտավորությունները։ Խոսքը կգնա շատ իրավունքների եւ պարտավորությունների մասին, որոնք մինչեւ հիմա կապված են եղել անդամակցության հետ»,– ասել է կանցլերը։