Կատալոնիայի խորհրդարանը բողոքարկել է Մադրիդի՝ տարածաշրջանային ճգնաժամի հաղթահարման միջոցառումները
Կատալոնիայի խորհրդարանը Իսպանիայի Սահմանադրական դատարանում բողոքարկել է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տվել սահմանափակել ինքնավարության ինքնակառավումը: Այս մասին Twitter-ում հայտնել է տարածաշրջանային պալատը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Տեղեկացվում է, որ «Իսպանիայի խորհրդարանը բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի հիման վրա պետության կառավարության ձեռնարկած միջոցների հակասահմանադրականության վերաբերյալ»: Այս որոշումը հաստատվել էր դեկտեմբերի վերջին տարածաշրջանային խորհրդարանի մշտական պատգամավորության կողմից՝ «Միասին Կատալոնիայի համար» եւ «Կատալոնիա, այո՛, դա հնարավոր է» կոալիցիաների ձայների շնորհիվ:
Դեմ են հանդես եկել ցենտրիստական «Քաղաքացիներ» կուսակցությունը, սոցիալիստներն ու Ժողովրդական կուսակցությունը, քանի որ, այս քաղաքական ուժերի կարծիքով, ինքնավարության անկախության հռչակումից հետո 155-րդ հոդվածն անհրաժեշտ էր: