Պուչդեմոնին Իսպանիայում կամ կդատեն կամ չեն դատի
Այս թեմայով
- Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց․ նոր վարչապետը կլինի սոցիալիստ Պեդրո Սանչեսը
- Գերմանիայի դատարանը երկարաձգել է Կառլես Պուչդեմոնի կալանքը
- Գերմանական դատարանը այսօր կսկսի քննել Կարլես Պուչդեմոնի`Իսպանիա արտահանձնման հարցը
- Կատալոնիայի խորհրդարանը բողոքարկել է Մադրիդի՝ տարածաշրջանային ճգնաժամի հաղթահարման միջոցառումները
Իսպանիայի Գերագույն դատարանը չեղարկել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի և նրա հինգ թիմակիցների ձերբակալության միջազգային օրդերը: Դրան զուգահեռ, սակայն, իսպանական դատարանը ուժի մեջ է թողել Պուչդեմոնին ներկայացված մեղադրանքները՝ նշելով, որ իսպանացի իրավապահները չեն հրաժարվում Կատալոնիայի նախկին ղեկավարին պատասխանատվության ենթարկելու մտադրությունից:
Պաշտոնական Մադրիդը Կատալոնիայի նախկին ղեկավարին մեղադրում է խռովություն հրահրելու և բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ:
Ավելի վաղ Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն դաշնային երկրամասի դատարանը չէր բացառել Պուչդեմոնի` Իսպանիա արտահանձնման հնարավորությունը: