Մոլդովայի նախագահին մեղադրում են դավաճանության մեջ
Այս թեմայով
- Մոլդովայում արգելվեցին ռուսաստանյան լրատվական հաղորդումները
- Մերձդնեստրի բռնազավթման համար Մոլդովան Ռուսաստանից միլիարդներ է պահանջում
- Մոլդովան կմասնակցի ՆԱՏՕ-ի նախաձեռնած զորավարժություններին, չնայած նախագահը դեմ է
- Մոլդովայի դոդոն նախագահը երկիրը հեռացնում է Արեւմուտքից եւ նետում Ռուսաստանի ոտքերի տակ
Մոլդովայի քաղաքական ուժերից մեկը հայտարարել է, թե քրեական հայցադիում է ներկայացել երկրի նախագահ Իգոր Դոդոնի դեմ՝ նրան մեղադրելով հայրենիքի դավաճանության և Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ: Ինտերնետային իր կայքում տեղադրված հաղորդագրությունում Action and Solidarity Party (PAS) կուսակցությունը նշում է, որ օգոստոսի 29-ին հայցը ներկայացրել են Մոլդովայի գլխավոր դատախազություն:
Մեղադրանքների շարքում նաև նշված է, որ Դոդոնը շնորհավորել է Մերձդնեստրի անջատական առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկին անցած դեկտեմբերին կայացած ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ այն դեպքում, երբ այն չեն ճանաչում ո՛չ Մոլդովան, ո՛չ էլ միջազգային հանրությունը:
«Դոդոնը լրջորեն վնասում է Մոլդովայի հասարակության համախմբմանը և քաղաքացիների միասնականությանը», - նշված է երկրի նախագահի դեմ Գլխավոր դատախազություն ներկայացված հայցում:
Մոլդովայի նախագահի կողմից առայժմ մեկնաբանություն չկա: