Մերձդնեստրի բռնազավթման համար Մոլդովան Ռուսաստանից միլիարդներ է պահանջում
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն Latvijas Avize թերթին տված հարցազրույցում Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքի կոպիտ խախտման մեջ եւ Մերձդնեստրում գտնվող ռուսաստանցի զինվորներին անվանել բռնազավթիչներ:
Նա նաեւ հայտնել է, որ Մոլդովան պատրաստվում է դիմել միջազգային իրավաբանական գրասենյակ, որը կհաշվարկի, թե երկիրն ինչ ֆինանսական կորուստներ է կրել Մերսդնեստրի բռնազավթումից 25 տարվա ընթացքում: խորհրդարանի նախագահն ասել է, թե խոսքը գնում է միլիարդավոր դոլարների մասին:
Կանդուն ասել է, թե Մոլդովան ցանկանում է Ռուսաստանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ հաստատել, այսուհանդերձ, շեշտել է, որ իր երկրի հիմնական գործընկերներ է համարում ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին:
Նա շեշտել է, որ Ռուսաստանում վերջապես պետք է հասկանան, որ հարեւանների, այդ թվում Մոլդովայի հետ պետք է վերաբերվեն որպես հավասարազոր երկրների:
Top-News.am