Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում Հայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում Քաղաքապետարանը տեղեկացնում է Իսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածը Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է Մեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակները Հրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

ՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԱրզնիի ձորի ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներԱշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամՎթարային ջրանջատում Սիսիան քաղաքումՆորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի (տեսանյութ)Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքինՍի Ծինփինի անունը կրող ռեստորանը հարձակման է ենթարկվեՕդաչուների միջև տեղի ունեցած կռվի արդյունքում FlyDubai-ի օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան ԱրաբիայումAI որոշ մոդելներ կարող են շրջանցել մշակողների կողմից սահմանված անվտանգության սահմանափակումներըԱրտակարգ իրավիճակի ազդանշան Դուբայ-Թել Ավիվ չվերթի ժամանակՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 30.09.2026 (տեսանյութ)Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա (տեսանյութ)Քաղաքացիության ինստիտուտը տարիներ շարունակ գործիքայնացրել ենք, այն վերարժևորելը կենսական է․ Արփինե ՍարգսյանԳոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիրCOP17 Week Dilijan-ի շրջանակում երեխաները բացահայտել են մարդու, արվեստի և բնության փոխհարաբերություններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻսպանիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինՄ-21․ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)Ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմներըԴատարանը Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանելԷստոնիան մեղադրում է Ռուսաստանին Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը կազմակերպելու մեջՔննարկվել են արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինԳյումրիում շարունակվելու են ճանապարհների միջին նորոգման աշխատանքներըՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակում Հայաստանի առաջնահերթություններըՖրանսիայում շարունակվում են բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաներըՀայաստանի ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ ՀՀ քաղաքացիների կողմից, ազատ և ժողովրդավարական գործընթացի միջոցով. Սոնա Ղազարյան Եվրամիությունը ընդլայնել է իր դիվանագիտական ներկայությունը Սիրիայում Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցՔննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը (տեսանյութ)Տոկաևը առաջարկել է ստեղծել ղազախա-գերմանական ներդրումային-ֆինանսական հարթակՈղբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ի աշխատակիցներ․ պարզաբանում
Թոփ-լուրեր

Գագիկ Համբարյան. «Փոխհատուցում պետք է վճարեն արյունահեղության մեղավորներն ու հրահրիչները»

Կառավարությունն օրերս որոշում կայացրեց փոխհատուցում տրամադրել 2008թ. մարտի 1-ի իրադարձության զոհերի հարազատներին եւ վիրավորներին: Այս կապակցությամբ զրուցեցինք ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Պրն Համբարյան ինչպես եք գնահատում կառավարության այս որոշումը: Ճի"շտ եք այն համարում եւ եթե այո, ապա ինչո"ւ:

Միանգամից ասեմ, որ միանշանակ կողմ եմ, որ զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրվի, որ փոխհատուցում ստանան տուժածները, ընդ որում, բոլորը, անկախ նրանից, թե ողբերգական դեպքերի ժամանակ, որ կողմում են եղել: Այսուհանդերձ, ես դեմ եմ, որ փոխհատուցումը վճարվի պետության բյուջեից: Վստահ եմ, որ շատ ավելի արդարացի եւ ճիշտ կլիներ, եթե մենք սպասեինք, եւ տեսնեինք, թե դատարանն ինչ որոշում է կայացնում: Մենք, ի վերջո, պետք է իմանանք, թե ում մեղքով եւ ում գործողությունների հետեւանքով եղան զոհերն ու վիրավորները, ովքեր էին մարդասպանները եւ հրահրիչները: Իսկ երբ դատարանը կորոշի մեղավորներին, ապա հենց նրանք էլ պետք է վճարեն այդ փոխհատուցումը:

Բայց այսօր, կարծես թե իրավապահ մարմինները նման խնդիր չեն դնում:

Իսկապես, մարդկանց մեջ թյուր կարծիք կա, թե ՀՔԾ-ն, իրավապահները փորձում են պարզել մեղավորներին, եւ որ դրա համար է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Տպավորություն է, որ իշխանությունները խնդիր են դրել ազատությւոնից զրկել Ռոբերտ Քոչարյանին եւ հանրությանը թյուրիմացության մեջ գցել, թե նա կալանքի տակ է հենց զոհերի եւ վիրավորների համար: Իսկ իրականությունն այն է, որ քրեական գործում տող չկա զոհերի եւ վիրավորների մասին: Սրա մասին ուզում եմ հատուկ շեշտել:

Մարտիմեկյան իրադարձություններից տուժածների համար գումար գտնվեց, իսկ երբ հերթը հասնում է սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածներին եւ վիրավորներին, ասում են բավարար գումար չկա: Ինչո՞վ է սա պայմանավորված:

Ես կողմ եմ, որ առնվազն այն չափով, որ չափով որ օգնություն է տրամադրվելու մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին եւ նրանց ընտանիքներին, նույնաչափ օգնություն, փոխհատուցում հատկացվի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հարազատներին եւ վիրավորվածներին: Ընդ որում, եթե առաջին դեպքի համար նշեցի, որ փոխհատուցումը չպետք է բյուջեից տրամադրվի, ապա այս դեպքում, երբ խոսքը զինվորի մասին է, պետք է փոխհատուցումը նույն 30 եւ 15 միլիոնի չափով տրամադրվի պետբյուջեից:

Իսկ ինչ հետեւանք կունենա մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում տրամադրելու որոշումը:

Կրկնում եմ, որ միանշանակ կողմ եմ փոխհատուցման տրամադրմանը, բայց ոչ բյուջեի հաշվին: Բացատրեմ նաեւ, թե ինչու: Հիմա Սարի թաղի դեպքերից տուժածները, Էլեկտրիկ Երեւանի ժամանակ տուժածները, 1996թ. սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, եւ դրանից հետո տուժածները կարող են հանգիստ դիմել դատարան եւ նույնաչափ գումարով փոխհատուցում պահանջել եւ որեւէ տրամաբանական ոչ այս դեպքում չի կարող լինել: 

Ի վերջո, ինչո՞ւ մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում վճարելու համար գումար գտնվեց, իսկ զինվորների համար չի գտնվում:

Պարոն Փաշինյանն իրեն այդ իրադարձությունների համար մեղավոր է զգում եւ դրանով փորձում է քավել իր մեղքը: Մյուս կողմից, փոխհատուցում վճարելով, նա գուցե կարծում է, որ այդ մարդիկ դատական պրոցեսի ժամանակ կտան այն ցուցմունքները, այն վկայությունները, որը եւ ցանկանում են լսել իշխանությունները: Այլ կերպ ասած, սա կարող է եւ դիտվել որպես կաշառք: Այդ իսկ պատճառով կրկնում եմ, որ փոխհատուցում պետք է վճարվի նրա կամ նրանց գրպաններից, ովքեր մեղավոր են եղել արյունալի դեպքերի համար: Չպետք է շտապել եւ պետք է սպասել այնքան մինչեւ դատարանը կմատնանշի կոնկրետ մեղավորներին: