Այսօր՝ 16 սեպտեմբերի 2024թ., 00:00
Ուրբաթ 13. Ե՞րբ է «Քաոսի Աստված» հսկա աստղակերպը բախվելու Երկրին Արագությունը գերազանցած վարորդը տուգանվել է 1,4 մլն դոլարով Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, որը Զելենսկին մտադիր է ներկայացնել Բայդենին, պարունակում է 5 կետ Անդամակցության քարոզ են անում՝ չիմանալով՝ ԵՄ դա Եվրոպական միությունն է, ոչ թե Եվրոպայի միություն․ Առաքելյան Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան Երևանի քաղաքապետարանի մոտ ճանապարհն իրար չզիջելու համար 2 վարորդ ծեծկռտուք են սարքել. կրակոցներ են հնչել Հերթական մահափորձն է իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ Սիրելի՛ ծնողներ, երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում.Գեղամ Ստեփանյան Իրանի խորհրդարանում անընդունելի են համարել Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի գործերին Սերբիայում ասել են, թե որ դեպքում կհրաժարվեն ԵՄ-ից Օրբանը կրկին կմեկնի Մոսկվա, նա նոր դիվանագիտական անակնկալներ է խոստանում Որպես թասիբ ունեցող արցախահայ, ինչու դեմը չես առնում, ինչո՞ւ չես բարձրաձայնում. Տիգրան Քոչարյանը՝ Արցախի ՄԻՊ-ին Եգիպտոսի քաղաքացին Երևանում էլիտար շենքի 10-րդ հարկից ընկել է և տեղում մահացել Կանադայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է գրանցվել Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ուկրաինան կարող է պարտվել այս ձմռանը Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ. Արմեն Այվազյան Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին․ բնակելի տներ ու ավտոմեքենաներ են վնասվել Անչելոտին շարունակում է ռեկորդներ սահմանել Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. նա պատմական գործընկեր է, բարեկամ երկիր. Ֆրանսիայի ԱԳ նախարար Լոպազության ծանր հետեւանքները Ալեն Սիմոնյանը եւ ժողովրդավարությունը Սուրբ Գայանե եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում (ուղիղ) Մեծ Բրիտանիան շարունակում է գուրգուրել Ալիեւի վարչախմբին. Մուրը դասախոսություն է կարդացել Կրկին զոհ եւ վիրավորները Հայաստանի ավտոճանապարհներին Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը «Ռեալը» հաղթեց երկու տասնմեկ մետրանոցի շնորհիվ 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում Բագարան գյուղի դպրոցի աշակերտները 3 օր է՝ դպրոց չեն հաճախում. բնակիչ Տեղի կունենա արդյոք ընդդեմ եկեղեցու ակցիան Պուտինը Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը Ռուսաստանի և Իրանի առաջնահերթ նախագծերից մեկն է անվանել Ավինյանի դրամական միջոցները տարեցտարի աճել են Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Սամվել Բաբայան Գուցե ՀՖՖ-ն, պատգամավորին սաստելուց բացի, հետաքննություն անցկացնի Google Maps-ի միջոցով հանգստի վայր փնտրող տղամարդը հայտնաբերել է նախկինում անհայտ երկնաքարի խառնարան Գիտնականները Չինաստանում նախկինում անհայտ վիրուս են հայտնաբերել տիզից խայթված հիվանդի մոտ Գիտնականները Երկրի հեղուկ միջուկում փքաբլիթի տեսքով առղծվածային կառուցվածք են հայտնաբերել Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում՝ ինչու է ՆԱՏՕ-ն ձգտում ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանում. Զախարովա Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են Տոտալ մերժում եք. անգամ առողջ գաղափարները չեք քննարկում. Մինասյանը՝ ՔՊ-ին Դժվա՞ր է մի օրենք ընդունել, որ զոհվածի ծնողը էդ թղթերի հետ անընդհատ չառնչվի, հիմա ինչի՞ն եք դեմ Խոստովանե՛ք՝ չեք ուզում, որ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքն անցի. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Ո՛չ, վարչապետը, ո՛չ ՊՆ նախարարն այս օրենքը, վստահ եմ, չեն կարդացել, սա՛ է պատկերը. Գեղամ Նազարյան Գյուղի բնակիչներն աղիների քաղցկեղից ողջ մնալու ավելի քիչ հավանականություն ունեն Tesla-ն կներկայացնի նոր պրոդուկտ՝ ռոբոտաքսին Աուտիստները սովորական մարդկանց գերազանցում են մտավոր երեւակայության ունակությամբ Սրտի հիվանդության նոր ռիսկային գործոն է հայտնաբերվել․ գիտնականներ Բրեդ Փիթը կարմիր գորգին առաջին անգամ հայտնվել է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ Ինչով են վնասակար սննդային հավելումները Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը ավելացել է 28,4 մլրդ դոլարով Ռոնալդուն կրկին հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը Արցախի հանձնումը եղել է բոլորի աչքի առաջ. Ալեն Ղևոնդյան 27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ինչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը Հավաք՝ Արցախի ներկայացուցչությունում Շահրամանյանը նշել է, որ գերխնդիրն արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելն է․ Կրթական խաբուսիկ գունագեղությունը՝ անգույն իրականության մեջ Դեմոկրատական կուսակցության համագումարը չի օգնել Հարիսին Թրամփից առաջ անցնել. սոցհարցում Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ ԱՄՆ իշխանություններն առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը․ CNN 2024-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6,1 տոկոսով ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ Ալիևը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ «Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է» Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում 22-ամյա երիտասարդը hարևանուհու տնից գողացել է 2 միլիոն դրամի չափով ոսկյա զարդեր և գումար Լավագույն տեսախցիկներով 5 սմարթֆոններ, որոնք 330 դոլարից պակաս արժեն Սալերի տեկտոնիկան ժամանակավորապես ցամաքեցրել է ծովը 5,5 մլն տարի առաջ Պետք է խոցենք ռուսական հրթիռները. Լեհաստանը համաձայն չէ ՆԱՏՕ-ի հետ Գոյություն ունի՞ մութ նյութ․ գիտնականներն մոտեցել են տիեզերքի ամենաառեղծվածային նյութի բացահայտմանը Պավել Դուրովին նկատել են Յուլյա Վավիլովայի հետ զբոսնելիս Ֆինլանդիան կարող է դառնալ ալկոհոլի սպառման առաջատարը Հյուսիսային Եվրոպայում
Հարցում

Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է պարեկային ծառայությունը: Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե պարեկային ծառայությունը դրական առումով էական փոփոխությունների է հանգեցնելու։ Հիշեցնենք, որ ահռելի ռեսուրսներ են ներդրվել այս կառույցը հիմնելու համար թե՛ ՀՀ պետական բյուջեից, թե՛ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից տրամադրված միջոցներից։

Իսկապես պետք է ընդունել, որ ծառայության ներդրման սկզբնական շրջանում հսկողությունը բավական խիստ էր, պարեկայինի մեքենաներն անընդհատ երթևեկում էին փողոցներով, ու վարորդներն էլ փորձում էին զգոնությամբ հետևել ճանապարհատրանսպորտային կանոններին։ Բայց որոշ ժամանակ անց միանգամից դրսևորվեցին այս նոր համակարգի բացերը։ Առաջին հերթին տարակուսելի է, որ պարեկային համակարգում են ընդգրկվել այնպիսի անձինք, որոնց կրթական մակարդակը և անհրաժեշտ որակները, մեղմ ասած, լուրջ կասկածի տեղիք են տալիս։

Իհարկե, չենք բացառում, որ նրանց շարքերում կան բանիմաց ու պարտաճանաչ ծառայողներ, չենք թերագնահատում նրանց, բայց հիմնական տպավորությունը բավական տխուր է: Ու պատահական չէ, որ շատ վարորդների կարծիքով, իրենց բուն գործառույթները կատարելու, առկա խնդիրները լուծելու փոխարեն նրանք նոր խնդիրներ են առաջացնում։ Ավելին, տպավորություն է՝ կարծես աստիճանաբար վերադառնում ենք «գայիշնիկների» «հին ու բարի» աշխատաոճին: Կան դժգոհություններ, թե այնպիսի տպավորություն է, որ շատ դեպքերում պարեկային ծառայողների համար առաջնային են տուգանելը, պատժելը, դեպի պետբյուջե գումար քերելը, քան ՃԵԿին հետևելն ու երթևեկության անվտանգությունն ապահովելը։

Ավելին, քիչ չեն այնպիսի պարեկները, որոնք վարորդների հետ շփվելուց չեն պահպանում օրենքով սահմանված և բարոյական նորմերին համապատասխան վարքագծի կանոնները։ Ու էլի այնպիսի տխուր տպավորություն է, թե պարեկայինի շարքերն են համալրել անձինք, որոնք որևէ հաջողության չեն հասել որևէ այլ ոլորտում, մանկուց տուժած են եղել, իսկ հիմա փորձում են ինքնահաստատվել ու անհարկի կերպով գործի դնել իրենց լիազորությունները։ Դե, բախտի բերմամբ ձեռքներն ինչ-որ լծակ է ընկել աջուձախ պատժելու, իշխանություն բանեցնելու համար։ Ու կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե այդ մարդիկ հանկարծ ավելի բարձր պաշտոններում նշանակվեն։ Կսկսեին վրեժ լուծել հասարակությունից։ Չնայած ինչու պատկերացնել, ամբողջ ՔՊ-ն դրա վառ օրինակն է: Այս ամենն, իհարկե, չի կարող իր ծանր հետևանքները չունենալ: Նաև դրա արդյունքում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները, հատկապես դժբախտ ելքով, չեն նվազում։

2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով 983 պատահար, որի արդյունքում արձանագրվել է 38 մահ, 1150 վիրավոր: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Այսինքն՝ վիճակագրությունն ինչպես մտահոգիչ կար, այնպես էլ մնացել է։ Փաստացի պարեկային ծառայության գործարկումն իր դրական արդյունքները չի տվել։ Բայց խնդիրը ոչ թե ծառայության ներդրումն է, այլ ծառայության իրականացման բովանդակային մոտեցումը։ Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ՝ Վրաստանում պարեկային ծառայությունը ավելի արդյունավետ է գործում։ Այնտեղ պարեկների առաջնային խնդիրը նախ և առաջ անվտանգ երթևեկության ապահովումն է, մարդկանց աջակցել, խորհուրդ տալը, իրազեկելը, իսկ տուգանելն ամենավերջին կետում է: Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե կոնկրետ ինչ խնդիրներ են դրվում ծառայության առաջ։

Մեզ մոտ ստացվում է, որ հանրային ու «դրսից» ներգրավված գումարներով ստեղծված կառույցը չի բավարարում հանրային պահանջները կամ լրիվ հակառակ արդյունքն է ապահովում։ Կրկնում ենք՝ պարեկայինի աշխատանքի գլխավոր խնդիրը պետք է լինի պատահարները կանխելն ու անվտանգ երթևեկություն ապահովելը, այո՝ չարամիտ խախտողներին պատժելը, այլ ոչ թե «արտոնյալների» խայտառակ խախտումների, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորողների պահվածքի վրա աչք փակելը։ Իհարկե, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև արտաքուստ մանր խախտումներին, որոնք նույնպես կարող են պատահարների պատճառ դառնալ, օրինակ՝ մեքենայի թարթիչը չմիացնելը։ Բայց այդ ամենը պետք է կատարվի համակարգված, գրագետ, կազմակերպված ձևով, թեթև դեպքերում՝ զգուշացումներով, մարդկանց օգնելով, տեղեկացնելով, իսկ չարամիտ խախտումների դեպքում՝ անզիջում լինելով, չվախենալով «արտոնյալներից»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan