Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով «Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ուկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերին Օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Ավիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով Միջուկային պատերազմը հնարավոր համարող սցենարների մասին խոսում է միան Արեւմուտքը. Լավրով

Պեսկովը բացատրել է, թե ինչու Պուտինը չի շնորհավորում Միացյալ Նահանգների Նոր տարինԻնչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետՖրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ ԼավրովԿյանքը պետք է ստիպի Վաշինգտոնին հասկանալ համաշխարհային միտումները. Լավրով«Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարելԻշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԱդրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելուՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստըԳաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրելԼուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ փայտ է կտրել (լուսանկարներ)Իմ և Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ չի եղել․ Կարեն Սարուխանյան36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակվածՋրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվելՊեսկովը կոչ է արել սպասել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության եզրակացություններինԱդրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ըՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթաԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԻնչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի վարորդը դարձել է խորհրդականԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքիցՎարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրելՊետբյուջեից 9 մլն դրամ՝ ԱԺ ամանորյա միջոցառման համարԳեւորգ Ալեքսանյան․ Ուզում եմ, որ նոր տարում Արթուրն ամուսնանա, մեզ թոռնիկներ պարգեւիՀրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակըՀինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆՈւկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումներըԼևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերինՎերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանումԱՄՆ-ից վտարել «բոլորին, ովքեր անօրինական կերպով են երկրում»․ ԹրամփՕպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասինԻնչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին․ հարց՝ Արթուր ՎանեցյանինԳազայի հատվածին իսրայելական հարվածներից առնվազն 10 մարդ է զոհվելՊարեկային ծառայությունը բակային տարածքներում կուժեղացվի. ՆԳՆԱվիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթներըՀարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է....Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվելԲաքու-Գրոզնի չվերթի կործանման պատճառներն անհայտ են. ԱլիևԹրամփը Կանադային խոստացել է հարկերի կրճատում ԱՄՆ-ին միանալու դեպքումԱնցնող տարվա տնտեսական խութերըՈչ սթափ վարորդը փորձել է կաշառք տալ պարեկին (տեսանյութ)Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաՀայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են»Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելՎարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Հայաստան

Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը նորից հանվել է անշարժ գույքի շուկայից

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, որը վաճառքի էր հանվել 2022 թ. ապրիլին, արդեն երկրորդ անգամ հանվել է շուկայից, գրում է «Հետք»-ը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասում (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Գ. Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով առանձնատուն էին ձեռք բերել, որը կառուցվել էր դեռ 1927-ին:

2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել էին վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:

Քանդելով 1927-ին կառուցված տունը՝ 2017-ին Խաչատրյաններն այս հասցեում նոր տուն են կառուցել, որը շատ ավելի մեծ է՝ տան տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

Երկհարկանի այս վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։

Չնայած տունն անավարտ վիճակում է, ներքին հարդարման աշխատանքներ չեն արվել, Խաչատրյանները 2022-ի ապրիլին այս տունը վաճառքի են հանել 63,5 մլն դոլարով:

Տունը վաճառքի հանելուց շատ չանցած՝ 2022-ի մայիսին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների գույքը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ Խաչատրյանները 2011-ին գույքը ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն։

Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված առանձնատան վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում է, որ Խաչատրյանները կարող են վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէ, բայց եթե դատարանը վերջնարդյունքում որոշի բավարարել դատախազների հայցն ու բռնագանձի տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու է փաստի առաջ:

Ու չնայած դատական հայցին եւ դատախազների ծանուցմանը՝ 2022 թ. հունիսին գնորդ հայտնվեց, ինչի մասին հուշում էր անշարժ գույքի գործակալությունների կայքում հայտնված ինֆորմացիան: Խաչատրյանների՝ վաճառքի հանված տան վերաբերյալ այդուհետ նշվում էր «under contract», «active under contract» կամ «accepting backup offers», ինչը նշանակում է, որ ֆինանսների նախկին նախարարի որդիները համաձայնություն են ձեռք բերել հավանական գնորդի հետ, սակայն այն վերջնական չէ, այսինքն՝ տվյալ գույքը գնել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց գնային առաջարկները:

Այդուհանդերձ, 2022-ի նոյեմբերի սկզբին տունը հանվեց վաճառքի շուկայից, բայց նույն ամսվա վերջում նորից հայտնվեց շուկայում: Այս անգամ Խաչատրյանները գինն իջեցրել էին 7,5 մլն դոլարով՝ դարձնելով 56 մլն դոլար: Սակայն այդպես էլ գնորդ չհայտնվեց:

2023 թ. օգոստոսին երկրորդ անգամ տան գինն իջեցվեց, այս անգամ՝ 9,5 մլն դոլարով՝ դառնալով 46,5 մլն դոլար: Բայց այս անգամ եւս գույքը գնորդ չունեցավ:

Եվ ահա տակավին վերջերս՝ նոյեմբերի 13-ին, ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի ամերիկյան գործակալությունների կայքերից, Խաչատրյանների տունը երկրորդ անգամ հանվել է շուկայից: Թե որն է պատճառը, հայտնի չէ:

Նկատենք, որ 2023 թ. Խաչատրյանների այս անշարժ գույքը ընդհանուր գնահատվել է 35,1 մլն դոլար, որից 17,4 մլն-ը հողի արժեքն է, իսկ 17,7-ը՝ դրա վրա կառուցված շենք-շինությունների: Ըստ այդմ՝ 2023 թ. համար հաշվարկվել է 424.305 դոլար գույքահարկ: