«Վազգեն՝ նախագահ». իրական օրակարգ
Բազմաթիվ անգամ ասվել, գրվել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունն, իրականացվող քայլերը, մեղմ ասած, պետության շահերից, ՀՀ քաղաքացիների շահերից չեն բխում: Ասվելը՝ ասվել է, գրվելը՝ գրվել է, բայց հասցեատերն այն համառորեն չի նկատում կամ չի ընդունում:
Մենք համոզված ենք, մենք բազմաթիվ անգամ շեշտել ենք, որ երկիրը պետք է առաջ շարժվի, որ երկրի զարգացումն ապագայում է եւ ոչ թե անցյալում: Անցյալից պետք է հետեւություններ անել, դասեր քաղել, շրջել էջը եւ առաջ շարժվել:
Այլ համոզման են իշխանությունները, որոնք համառորեն մեզ դեպի հետ են տանում, փորփրում անցյալի էջերը, մեզ պահում այնտեղ:
Օրերս անգամ կառավարության կողմից քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի սահմանվում է նաեւ անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը, սահմանադրական բարեփոխումների անցկացումը:
Իհարկե, կարելի է անվերջ կրկնել, որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, բայց եթե իշխանության ղեկի մոտ գտնվողները մեզ խաղի այս կանոնն են պարտադրում, ապա այն ընդունում ենք եւ շարժվում առաջ:
Եւ նույն իշխանությունների պարտադրած խաղի տրամաբանության մեջ մտնելով, առաջ շարժվելու փոխարեն հետ գնալով մենք հասնում ենք 1996թ. սեպտեմբեր եւ մեզ թույլ տալիս հանգել հետեւյալ հետեւության՝ Վազգեն Մանուկյանը ՀՀ նախագահն է:
Լեգիտիմությունը վերականգնելու տրամաբանությամբ հետ շարժվելով մենք հասնում ենք այն կետին, որ երկրի ընտրված նախագահը Վազգեն Մանուկյանն է, ինչը նրան թույլ է տալիս առանձնահատուկ դերակատարում ստանձնել նոր իրողություններում եւ առաջին հերթին դառնալ այս երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ, այս երկիրն իսկապես սիրող բոլոր ուժերի միավորման մագնիսը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Եթե իշխանությունների նպատակը արդարության վերականգնումն է, ապա մենք ընդունելով այս խաղի կանոնը պնդում ենք, որ Վազգեն Մանուկյանը պետք է հայտարարվի ընտրված նախագահ:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների
Դպրոցական նոր ավտոբուսով Աճարկուտից Կիրանց, Ակնաղբյուրից Լուսաձոր (տեսանյութեր). Փաշինյան