Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայի նախագահը Եվրամիության գագաթնաժողովում կներկայացնի Իսպանիայի վարչապետին Sotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավները կրկին դարձել են օրվա գլխավոր իրադարձությունը Խաղալիքը չի համապատասխանում սահմանված անվտանգության պահանջներին Չեմպիոնների լիգայի բոլոր հինգ հանդիպումներում հաղթանակ է տոնել միայն մեկ թիմ Քեշբեքի միջոցառումներն իրենց արդյունքը բերում են Nvidia ընկերությունը դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ․ FT Թուրքիայի դատարանը չեղյալ է ճանաչել Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը Վարչապետը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր SpaceX ընկերությունը ուղեծիր դուրս կբերի մեկ միլիոն արբանյակ Կասեցվել է Իգիթ ընկերության Կաթնաշոռ 9% և Կարագ 82.5% արտադրատեսակների արտադրությունը Ես Փարաստուն եմ՝ մի աղջիկ, որը ցանկանում է երգել իր սիրելի մարդկանց համար Օրենք, որն արգելում է չաթբոտերով խաղալիքների արտադրությունը

Ֆրանսիայի նախագահը Եվրամիության գագաթնաժողովում կներկայացնի Իսպանիայի վարչապետինSotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավները կրկին դարձել են օրվա գլխավոր իրադարձությունըԽաղալիքը չի համապատասխանում սահմանված անվտանգության պահանջներինՉեմպիոնների լիգայի բոլոր հինգ հանդիպումներում հաղթանակ է տոնել միայն մեկ թիմՔեշբեքի միջոցառումներն իրենց արդյունքը բերում ենNvidia ընկերությունը դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ․ FTԹուրքիայի դատարանը չեղյալ է ճանաչել Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմըՎարչապետը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերSpaceX ընկերությունը ուղեծիր դուրս կբերի մեկ միլիոն արբանյակԿասեցվել է Իգիթ ընկերության Կաթնաշոռ 9% և Կարագ 82.5% արտադրատեսակների արտադրությունըԵս Փարաստուն եմ՝ մի աղջիկ, որը ցանկանում է երգել իր սիրելի մարդկանց համարՕրենք, որն արգելում է չաթբոտերով խաղալիքների արտադրությունըԵրևանում մեկնարկել է Հայաստան–Վրաստան իրավական ֆորումըԱրմավիր ՔԿՀ-ում բացահայտվել են բուժաշխատողի հնարավոր ապօրինությունների դեպքերԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը ինչո՞ւ պետք է պահենքԵՄ ընդլայնումը Եվրոպայի համար ռազմավարական անհրաժեշտություն էTelegram-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունովԿալանավորվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը Սրբուհի Գալյանը կոչ է արել կարդալ Սահմանադրության տեքստը և չտրվել սադրանքներինՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՄահացել է Duran Duran-ի կիթառահար Էնդի ԹեյլորըՀայկական ֆուտբոլի ապագան մեր ընդհանուր պատասխանատվությունն էԲրիտանիան վերականգնում է ռազմավարական պահեստազորը141.6 մլն դրամ՝ գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանըՈր թիմերն են ամենաշատը գրավել սեփական դարպասըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումԱռաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կնվազիԱրարատ-Արմենիան արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական Զալցբուրգի հետՀնարավոր չեմ համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը․ ՓաշինյանԱրզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար. նախարարության պարզաբանումՉենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. ՓաշինյանԵկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրաԵրկրի մայր օրենքը փոխելու ժամանակը եկե՞լ էՂարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերիցԵս մեծացել եմ այդ ակումբում և ճանաչում եմ բոլորինՀայաստանի ճանապարհներին զոհերի թիվը նվազել է (տեսանյութ)Բանգկոկում նավթաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցելԱՄՆ վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել 14 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբՍկսվել է Խաղաղության կամուրջ նախաձեռնության 5-րդ հանդիպումըԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունումՊուտինը Մոսկվայում ընդունել է ՏոկաևինԼեհաստանը կոչ է անում ՆԱՏՕ-ին խոցել ռուսական հրթիռներն Ուկրաինայի տարածքում. BloombergՍահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ Իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներիցԱՄՆ դեսպանությունը 2 օր փակ կլինիԹրիփփի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքումԱնկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարացվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ըԵթե պարոն Գրիգորյանը սկզբունքային որոշում ուներ, երբ օրենքն ընդունվել էր, նա պետք է հրաժարական տար Գերմանիան պետք է ավելի իրատեսորեն գնահատի իր հնարավորությունները
Թոփ-լուրեր

Իշխանության ձախողման հիմնական պատճառները

Գործող իշխանության ձախողումը օր օրի ավելի նկատելի է դառնւմ հասարակության տարբեր շերտերի համար։ Այն ձեռք է բերում խիստ կիրառական նշանակություն, ինչը մեծացնում է թե ռիսկերը, թե պատասխանատվությունը։ Բոլորիս։

Լայն հանրային աջակցությամբ ձեւավորված եւ ահռելի դրական սպասումներ կրող իշխանությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում վերածվեց սովորական յուրայինների իշխանության։ Փորձենք հասկանալ, որոնք էին ձախողման հիմնական պատճառները, թույլ տրված հիմնական սխալները։

1. Ապրիլյան խոստումներից եւ կարգախոսերից սահուն անցում կատարեց կեղծ օրակարգերի, որոնք ժողովրդի սպասումների եւ ակնկալիքների հետ որեւէ կապ չունեին: Օրակարգը կեղծ էր հանրության համար, բայց պարզվեց, որ նոր իշխանության շարժիչը, մոտիվացիան հենց դա էր՝ 24 ժամյա կռիվ անցյալի հետ ու ներկայի եւ ապագայի ստորադասում անցյալին։

2.Իշխանությունը դարձավ մարտի մեկի գերին: Նա այդպես էլ չհասկացավ, որ պետության հեռանկարն ապագայում է եւ ոչ անցյալում՝ այն էլ ողբերգական էջում: Փաշինյանը չհասկացավ, որ մարտի մեկը խորքային բարդ եւ նուրբ խնդիր է, եւ ոչ թե մեկ օրվա մեկ ժամվա ուժային գործողության հարց: Խորքային վերլուծության եւ հանրային համերաշխության սահմաններում լուծում գտնելու փոխարեն, ընտրվեց հորինված քրեական գործի ճանապարհը։ Իսկ սա դա մաշում է պետության ռեսուրսը։

3. Իշխանությունը որպես ինքնադրսեւորման միջոց ընտրեց պարզունակ ագրեսիվությունը, դրանով իրենից վանելով կրթված եւ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք մեկ տարի առաջ պատրաստ էին աշխատել, օգնել կառավարությանը, իսկապես տեսնել եւ ձևավորել նոր էջ ու նոր փուլ երկրի կյանքում։ Իշխանությունը իր չդադարող ագրեսիվությունը փոխանցեց զանգվածներին, որոնց այսուհետ շատ դժվար է լինելու տեղափոխել կառուցողական հուն։ Իշխանության ագրեսիան մտել է ամեն փողոց, ամեն հիմնարկ, բակ ու տուն։

4. Հեղափոխական իշխանությունը պատրաստ չլինելով իշխանությունը վերցնելուն եւ չունենալով երկիրը զարգացնելու տեսլական, ծրագիր եւ գաղափարներ, փոխանակ այդ բացը լրացներ իր շուրջը համախմբելով երկրի մտավոր ռեսուրսը եւ երկրի զարգացման երկարաժամկետ լուրջ եւ իրատեսական ծրագրեր մշակեր, ընտրեց պոպուլիզմը, ընտրեց ամբոխավարությունը եւ որոշեց հենվել ամբոխի վրա, իրականացնելով քայլեր, որոնք ամբոխին բավարարելուց բացի ծանր հարված են հասցնում երկրի ներկային, ապագային եւ անվտանգությանը:

5. Իշխանության կոպտագույն սխալներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր։ Սա անձնական համակրանքի կամ հակակրանքի խնդիր չէ։ Սա բազմաշերտ կոպիտ սխալ էր, որը երկիրը առողջ զարգացման հունից մի կողմ շպրտեց։ Իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ ցույց տվեց, որ գործ ունենք ամենապարզունակ վրեժի եւ սեւեռվածության հետ, որը որեւէ կապ չունի պետական մտածողության հետ: Իսկ նման իշխանությունները չեն կարող ունենալ առաքելություն, չեն կարող համոզել եւ համախմբել հանրությանը ու երկիրը տանել առաջ։ Նույնիսկ, եթե այսօր տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր պատճառներով լռում են ու չեն բարձրաձայնում իրենց աջակցությունը Քոչարյանին, նրանք իրենց հոգու խորքում իրենց տներում գիտեն, որ շատ վատ բան է կատարվում եւ սա ոչ մի հեռանկար չունեցող ընթացք է։ Այդ անհեռանկարայնությունը փոխանցվում է կյանքի բոլոր ոլորտներ։ Սեւեռվելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վրա, Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ինքը որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ եւ բոլորովին էլ ժողովրդավար գործիչ չէ եւ ամեն կերպ փորձում է լիակատար ազդեցություն սահմանել դատական իշխանության վրա: Սա կոտրեց հանրության լիբերալ եւ իրավագիտակից շերտին։ Ի վերջո, հնարավոր է մի ցանկացած մարդուց հակաքարոզչությամբ հրեշ սարքել, բայց ավելի երկար ժամանակահատվածում, դա անհնար է։ Հիմա այս հարցը մտել է այդ ՝ անհնարինության փուլը։ Ի վերջո, Քոչարյանի ժամանակ են կառուցվել Հայաստանի, այդ թվում «նոր Հայաստանի» հիմնական արտադրական եւ ենթակառուցվածքային հզորությունները։

6. Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը իշխանության ձախողման պատճառներից է։ Լայն հանրությունը դա զգում է իր բոլոր բջիջներով, եթե նույնիսկ նրան ամեն կերպ համոզեն թե դա այդպես չէ։ Խոպանչիից մինչեւ գործարար, դիվանագետից մինչեւ ուժային, սա գիտեն, ու սա թաքցնել այլեւս չի լինում։ Հարյուր հազարավոր մարդիկ տարբեր թելերով կապված են ռուսական իրականության հետ եւ ուղղակիորեն զգում են սառնությունը ու նաեւ կռահում դրա պատճառները, ու հասկանում հետեւանքները։

7. Ձախողման պատճառների մեջ կա մեկը, որը կարիք չունի երկար դետալային նկարագրման։ Դա հնարավոր է ձեւակերպել մեկ բառով՝ անլրջություն։ Բայց խնդիրն այն է, որ դա կարող է ունենալ չափազանց լուրջ հետևանքներ։

Գեղամ Նազարյան

Top-News.am