Ո՞ր հարցերին չպատասխանեց Փաշինյանը
Վենեսուելան կանգնած է փլուզման շեմին, տնտեսությունն, ըստ էության, արդեն չկա, իսկ Մադուրոն միայ խոսում է, այն էլ անդադար։ Վարչապետ Փաշինյանին, ցավոք, կածես նույնպես հոգեհարազատ է խոսելը։ Նա ժամերով ֆեյսբուքում պատասխանում է հարցերին, գործը թողաց։ Բայց խոսելիս չի անդրադառնում անհարմար թեմաներին։
Բացառություն չէր նաեւ ապրիլի 19-ի ֆեյսբուքյան հարցուպատասխանը:
Փաշինյանը չպատասխանեց հանրությանը հուզող բազմաթիվ հարցերի: Նշենք ընդամենը մի քանիսը.
1. Ընդունու՞մ է արդյոք, որ Բաղրամյան 26 ճամպրուկներով գումար տանելու իր հայտարարությունը սուտ է եղել, հակառակ դեպքում ինչու հարուցված չեն քրեական գործեր եւ չկան բացահայտումներ։
2. Ընդունո՞ւմ է արդյոք, որ իր խմբարգրած «Հայկական ժամանակ» օրաթերթը տասը տարի շարունակ սուտ եւ կեղծքի է տպագրել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, քանի որ քրեական գործում չկա կառավարության շենքում գործող շտաբի դրվագը, չկա գործարարների եւ նրանց թիկնազորների դրվագը, չկա կոնկրետ գործարարների պահվածքի դրվագները։ Այն, ինչի մասին տարիներ շարունակ գրել է հենց ինքը։
3. Ընդունո՞ւմ է արդյոք, որ փաստահավաք խմբի տվյալները սուտ են եղել, քանի որ քրեական գործում չկա դրանց հիման վրա դրվագներ։
4. Ընդունո՞ւմ է արդյոք օդում կախված լուրերը, որ մի շարք գործարարներ եւ նախկին պաշտոնյաներ ինդուլգենցիայի համար վճարել են մեծ գումարներ, որոնք չեն երեւում բյուջեի մուտքերում։
5. Ընդունո՞ւմ է արդյոք, որ կոնկրետ անձանց հետ հարցեր պարզելու մոտիվացիայով, սնանկանում են համակարգաստեղծ ձեռնարկություններ, օրինակ՝ «Սպայկան»։
6. Ընդունո՞ւմ է արդյոք, որ Դավիթ Սանասարյանի կոռուպցիայի մեղադրանքով փլուզվեց «սրբերի կառավարության» լեգենդը։
7. Ընդունո՞ւմ է արդյոք, որ իր ԱԺ-ում տարբեր բիզնես շրջանակներ կարողանում են անցկացնել իրենց շահերը սպասարկող օրենքներ, ինչի արդյունքում ուղղակի քանդվում է բիզնես դաշտը։ Եւ հասկանո՞ւմ է արդյոք այս ամենի վտանգավորությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին