Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Յաթաղանից մինչև բայրաքթար. Մենք նույնն ենք

Մեր ողբերգությունների պատմագրության մեջ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում փոխվել է միայն մեր գլխին ջարդվող զենքի տեսակը ու մի քիչ էլ՝ հետողբերգության հումանիտար մեխանիզմները։
Մնացածը նույնն է՝ պատճառը, նպատակը, հետևանքը, միջազգային հանրության կեցվածքը, և ամենակարևորը՝մենք։

Յաթաղանից հետո մենք իհարկե ունեցանք պատմության նոր էջեր՝ 1918-20 թթ., Խորհրդային Հայաստան՝ գիտակրթական, մշակութային ոսկեդար, Անկախության հռչակագիր, անկախության հանրաքվե, անկախ պետություն՝ ՀՀ, ռազմական հաղթանակ և 2020 թ.։
Բայց 1918-ից մինչև 2020թ. պետականության գաղափարն այդպես էլ չմտավ հայ ժողովրդի, նրա վերնախավերի, նրա իշխանությունների մեջ։ Եղել են փոքր թվով գործիչներ, փոքր ցաքուցրիվ հասարակական խմբեր, որոնք պետականության գաղափարի կրողներն են եղել, բայց նրանք այնքան քիչ են եղել, որ չեն կարողացել ձևավորել ոչ հասարակական հոսանք, ոչ՝ հասարակական շերտ։

Ուշադրություն դարձրեք՝ այսօր շատ քչերն են հասկանում (իշխանության մեջ, հարթակի վրա, հարթակից դուրս, հարթակի կողքը...), թե ինչ կորցրեցինք մենք այս պատերազմի հետևանքով։ Հարցը շրջանների, տարածքների մեջ չէ։ Մենք կորցրել ենք պետականություն։Արցախի Հանրապետությունը, ըստ էության, այլևս չկա։
Թուրքական և ադրբեջանական կողմն այս 26 տարիների ընթացքում կրկնում էր մեկ նախադասություն՝«թույլ չենք տա Կովկասում երկրորդ հայկական պետության գոյությունը»։

Մինչ մենք զբաղված էինք 5+2 շրջանների անվանումների հայկականացմամբ ու, մեր պատկերացմամբ, խնդիրը շրջաններ տալ-չտալու մեջ էր, թուրքերը շատ հստակ էին ձևակերպում խնդիրը։
Սա է պետականաստեղծ վերնախավի և պետություն չընկալող մարդկանց տարբերությունը։ Քանի՞ հոգի է այսօր Հայաստանում ճիշտ ֆիքսել կորստի բովանդակությունը։
Ինչո՞ւ թուրքերը պատերազմ սկսեցին հենց հիմա. նրանք ֆիքսեցին Հայաստանում պետականության նշաձողի ամենացածր կետը։ Մնացած բոլոր բացատրությունները տեխնիկական բնույթի են։
Ինչո՞ւ ավելի վաղ չէր լինում պատերազմը, և ինչո՞ւ 90-ականներին մեզ հաջողվեց հաղթել։ Պատասխանը մեկն է՝ որպես պետություն 90-ականներին Հայաստանն ավելի կայացած էր, քան՝ Ադրբեջանը։ Սակայն 1994-ի հրադադարից հետո՝ որևէ համապետական ընտրության ժամանակ Արցախի խնդիրը, հակամարտությունը, հարևանների հետ հարաբերությունները չեն եղել առանցքային հարցեր։ Ընտրություններում դրանք եղել են չորրորդական հարցեր՝ ստորադասվելով մի շարք կենցաղային հարցերի։ Հասարակությունը, ընտրողները, չեն հասկացել խնդրի լրջությունը, և նույնը՝ ընտրվողները՝ չնչին բացառություններով։ Ու պետության ընկալման նման կենցաղային մակարդակով մենք ուզում էինք պետականությո՞ւն պահել։

Պատերազմի ընթացքում հայկական ռեակցիան եղել է պետություն չունեցող ժողովրդի ինքնապաշտպանական խմբերի պատասխան.

1. Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն ապրեց Չպատերազմող պետության վիճակում՝ սիրողական կառավարմամբ։
2. Վարչապետի բոլոր ուղերձները պետություն չունեցող միավորի ղեկավարի ուղերձներ էին՝ ո´չ մի կոնսոլիդացնող գաղափար, ո´չ մի լուծման հեռանկար, ո´չ մի ձևակերպված խնդիր և լուծում։ Միայն հուսահատություն, միայն պառակտում, միայն խուճապ։
3. Համայնքապետերի գլխավորությամբ կամավորական ջոկատների ստեղծման կոչը թիկունքի կազմաքանդումն էր։ Անհավանական է, բայց պատերազմի օրերին երկրի վարչապետը կազմաքանդում է թիկունքը, պետական համակարգը։
4. Համազգային ցանցագործությունը, որքան էլ ազնիվ ու անձնազոհ լիներ, բայց իր ամբողջության մեջ ուղղակի հիշեցնում էր 2014-ի եզդիների ցեղասպանությունը, որն իրականացրեց Իսլմական պետությունը՝ Թուրքիայի օժանդակությամբ։ Ցանցերի խնդիրը կարելի էր լուծել մեկ օրում, եթե պետությունը գործեր։
5. Պատերազմը շուտ կանգնեցնելու խնդրի չընկալումը։ Ո´չ իշխանության կողմից, ո´չ քաղաքական համակարգերի, ո´չ հասարակության, ո´չ վերնախավերի։ Միայն հատուկենտ մարդիկ էին հասկանում խնդիրը։


Պատերազմից հետո այսքան ժամանակ անց Փաշինյանի իշխանության գոյությունը, հայ հասարակության արձագանքները և ներքին ապրումները, հանրային տարբեր շերտերի ընդվզման որակը, քաղաքական հարթակային ընդդիմության օրակարգի ու մոտեցումների անհստակությունը խոսում են պետականության ընկալման զանգվածային բացակայության մասին։

Նրանք, ովքեր 2.5 տարի առաջ բերվեցին իշխանության, ըստ երևույթին լուծում էին հստակ խնդիր, ավելի ճիշտ՝ նրանց առջև դրված էր հստակ խնդիր՝ հաշվի առնելով պետականության գիտակցման այս ցածր աստիճանը՝ հասնել պետականության իրական կազմաքանդմանը։ Եվ աշխատանքային հիմնական գործիքները՝ լիդերի գռեհիկ լայվերը, դատաիրավական մեքենան, ՊՈԱԿ-ը, «Ազատությունը», Հ1-ը, արեցին պատմական աշխատանք։ Եվ պատերազմից հետո Ալիևի որոշմամբ հիմնադրված «Ղարաբաղ» շքանշանի առաջին հիմնական հավակնորդները հենց դրանք են։

2020 թ. ողբերգության երկու հիմնական, պատմական հետևանքներն են.

ա/ Արցախ՝ պետականության կորուստ
բ/ Հայաստան՝ կիսաճանաչված պետության կարգավիճակ

Եվ այսօր անընդհատ հնչող այն հարցի պատասխանը, թե որո՞նք են հաջորդ իշխանությունների հիմնական անելիքները, գտնվում է այս երկու ողբերգական փաստի տիրույթում։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ