Պուտինը հավասարակշռության մեջ է պահում Էրդողանին, Փաշինյանին, Ալիեւին, Թրամփին, Մակրոնին եւ Մերկելին
Հին ու բարի բանաձեւ` «ամբոխդ ժողովուրդը չէ»: Ժողովուրդը հավերժ է եւ իմաստուն` իր յուրովի, առանձնահատուկ, ժողովրդական իմաստությամբ, բայց յուրաքանչյուր ժողովուրդ դա ունի: Ամբոխը հիմար է, որը սատանան գիտի, թե ում է բերում իշխանության: Այն երեխայի պես միամիտ է եւ վայրենու նման սնահավատ: Եվ այստեղ կարեւոր չէ, թե ինչ ամբոխի մասին է խոսքը` արաբ, ամերիկացի, ուկրաինացի, հրեա, հայ, վրացի, չինացի, բելառուս... Այն տապալում է թագավորներին եւ նախագահներին, գլխավոր քարտուղարներին եւ վարչապետներին: Հենց նա է ներխուժում պառլամենտներ եւ քանդում հուշարձանները, բռնաբարում եւ սպանում է, թալանում եւ դիակապտություն է անում: Այս մասին իր Telegram ալիքում գրել է քաղաքական փորձագետ Եվգենի Սատանովսկին:
«Ամբոխն իրենից վեր է հանում պատահական մարդկանց եւ նրանց իշխանություն է դարձնում, ապա առանց վարանելու պատառոտում է, երբ Աքելան վրիպում է: Եվ այստեղ ինչ Մուրսին, ինչ Սաակաշվիլին, ինչ Փաշինյանը, ինչ Պորոշենկոն… Իսկ այնտեղ՝ թե ինչպես պատահական առաջնորդը գլուխ կհանի: Կարող է եւ ողջ մնալ: Ագահ, հիմար, բարբարոս, հեշտությամբ բորբոքվող կենդանի՝ հազարավոր անխելք գլուխներով. ահա թե ինչ է ամբոխը: Եվ, ընդ որույմ, հենց նա է որոշում ամեն ինչ պատմության կրիտիկական պահերին: Դու պարզապես թույլ տուր նրան կազմակերպել եւ ազատություն տուր...
ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չէ: Այն գորշ է, բայց, կրկնում ենք, իմաստուն (շնորհակալություն Ստրուգացկուն` մեջբերման համար), օժտված բոլոր այն առաքինություններով, որոնցից ամբոխն, ըստ էության, զուրկ է: Նա կարող է խորամանկ կամ պարզամիտ լինել, ի զարմանս ժլատ կամ առատաձեռն եւ հյուրընկալ: Կարող է բաղկացած լինել կատաղի մարտիկներից կամ` նույնքան հնազանդ, որքան խոյը, որին սպանդանոց են տանում, սրբերից եւ հերոսներից կամ պոռնիկներից եւ ավազակներից, կամ երկուսից էլ, հակված է խաղամոլության կամ էլ անտարբեր դրա նկատմավ: Սիրում է երեխաներին կամ ընդհանրապես սառն է սերունդների նկատմամբ (այդպես էլ է պատահում): Հոգատար եւ հարգալից է ավագ սերնդի նկատմամբ կամ, առանց երկմտելու, դուրս է նետում նրանց «արդիականության նավից»: Ալկոհոլ է խմում, խոտ է նաընտրում կամ` առողջ ապրելակերպ:
Խելոքներն ու պարկեշտներն ամբոխի մեջ չեն մտնում, տաղանդավորները` առավել եւս, չնայած հաճախ են դրա զոհը դառնում: Ընդ որում, նրանք իրենց ժողովրդի մաս են կազմում, նույնիսկ եթե իրենց բոլոր համոզմունքներով եւ ապրելակերպով ինտերնացիոնալիստներ եւ կոսմոպոլիտներ են: Իսկ եթե իրենց այդպիսին չեն զգում, նրանց այդ մասին կհիշեցնեն մյուսները, ինչպես եղավ Երրորդ ռեյխում ասիմիլացված հրեաների դեպքում: Եվ ոչ միայն այնտեղ, եւ ոչ միայն նրանց հետ: Ընդ որում, ժողովուրդը, նույնիսկ` ամենակիրթ եւ կուլտուրական, զարմանալի հեշտությամբ վերածվում է ամբոխի: Եվ հաճախ միայն ամբոխից էլ բաղկացած է` բարակ շերտով նրանցից, ով ամբոխով չի քայլում, ում վերջինս քանդում եւ ոչնչացնում է, եթե այդ մարդիկ հայտնվում են իր ճանապարհին: Կամ տանում է իր հետ եւ լուծում իր մեջ, ինչպես դա եղավ հեղափոխության ժամանակ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg