Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFP Դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. Թրամփ Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամ Կարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. Թրամփ Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև Կլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները Բրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէ Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFPԴեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. ԹրամփԷլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբՄեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվիՇիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամՀանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամԿարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. ԹրամփԱռանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրևԿլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներըԲրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէՍարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվիՔննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԿառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերըՎարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՀրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆԻտալիայի 27 խոշոր քաղաքներում շոգ եղանակը կպահպանվի ևս 10 օրՓոփոխություն՝ ավտոբուսային երթուղիներումԵրևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցելՌուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգըՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 07.08.2026ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԿառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համարԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ինԿասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունըԻրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՄանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից. ՆԳՆSubway միջազգային արագ սննդի ցանց ՀայաստանումՓրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացունԱնհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցությունՍիլիկյան թաղամասի հրդեհը մարվել էՔաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». ՆԳ նախարարԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՂրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքը

Հայաստանում դեռեւս առողջ սնվելու գիտելիքներն անբավարար են

Առողջ սնվելու խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ առավել լուրջ խնդիրներից մեկը. եթե, օրինակ, ծխելու վնասի մասին բնակչությունն արդեն բավականաչափ տեղեկացված է, նաեւ մի շարք ծրագրեր կան, որոնք ծխելուց հրաժարվել եւ առողջ կոնսակերպ են քարոզում, ապա առողջ կենսակերպի կարեւոր բաղկացուցիչ համարվող առողջ սնվելու մասին տեղեկացվածությունը երկրում բավական ցածր է: NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին պատասխանելիս այս մասին ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Մասնագետի խոսքով՝ հայերն այսօր բավական քիչ են տեղեկացված տրանս ճարպերի, ճարպերի տարատեսակների վնասի մասին, այն մասին, թե սխալ սնվելն ինչպես է ներգործում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հավանականության վրա: Մասնագետը, սակայն, ծրագրել է առաջիկայում ծրագրեր մշակել, որոնք կօգնեն լրացնել այդ բացը եւ բարելավել հայերի սննդակարգը, ինչն առողջ կենսակերպի քարոզչությանն ուղղված մյուս միջոցառումների հետ պետք է օգնի նվազեցնել սիրտ-անոթային եւ այլ ոչ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդացածությունը:

Հիշեցնենք, որ Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group-ի կողմից (NutriCoDE) անցկացված հետազոտության արդյունքներով Հայաստանը գլխավորել էր ամենաանառողջ սննդակարգով երկրների ցուցակը: Հետազոտության շրջանակներում ընդգրկվել է 4.5 մլրդ չափահաս մարդ՝ մոլորակի բնակչության 90 տոկոսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Global ամսագրում: Ըստ գիտնականների՝ առողջ սննդակարգը ենթադրում է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի օգտագործում: Իսկ ահա անառողջ է համարվում այն սննդակարգը, որը ներառում է ֆասթ-ֆուդը, կոնսերվացված ու տապակած սնունդը:

Մեկնաբանելով հետազոտությունը՝ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ տնօրեն Բաբկեն Պիպոյանը նշեց, որ հետազոտության մեջ դիտարկվում են երկրում օգտագործվող առողջ եւ անառողջ սննդամթերքի համադրությունը։ Առողջ սնունդ են համարվում հատիկավոր բույսեր, ընդեղենը, ձավարեղենը, մրգերը, բանջարեղենը, ձուկը, կալցիում եւ օմեգա 3 հագեցած ճարպեր պարունակող մթերքները, դիետիկ մթերքները։ Պիպոյանի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի բնակիչները մեծ քանակությամբ օգտագործում են անառողջ ցուցակի մթերքները՝ վերամշակված միս, յուղոտ մթերքներ, մեծ քանակությամբ աղ, գազավորված ըմպելիք, իսկ դա մտահոգության լուրջ առիթ է։

Մեկ այլ վարկանիշի համամձայն՝ ամենաանառողջ խոհանոցների վարկանիշում հայկական խոհանոցը նորից առաջին տեղում է: Steak Lovers պարբերականի կազմած ցանկում ընդամենը 9 երկիր է ներառված, որոնց խոհանոցները, հեղինակների խոսքով, ձեւավորվել են պատմական ժառանգության եւ ժամանակակից իրականության ազդեցությամբ: Վարկանիշի հեղինակների համաձայն՝ Հայաստանում դիետոլոգիայի ուժեղ զարգացած սոցիալական ինստիտուտ չկա, արդյունքում դպրոցականները ճաշարանում շոկոլադե սալիկներ, չիփս եւ հոթ դոգ են ուտում: Ավելին, երկրում ամենաշատ վաճառվող մթերքը քաղցրեղենն է: Սա ժամանակակից հայ մարդու սննդակարգը ծայրահեղ անառողջ է դարձնում:

Հարկ է նկատել, սակայն, որ ավանդական հայկական խոհանոցն իրականում միանգամայն առողջ եւ ճիշտ է. տոլման, ղափաման, սպասը եւ հարիսան օգտակար են առողջության համար, բայց խնդիրն այն է, որ ներկայում միջին վիճակագրական հայի սննդակարգում ոչ թե այս ուտեստներն են, այլ արագ սնունդն ու քաղցրավենիքը:

Ինչպես բացատրում է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, հայերի մեծամասնությունը սնվում է շատ ու շատ սխալ: Բժշկի խոսքով՝ առաջին հերթին պետք է նշել, որ հայերը շատ են սիրում տապակած սնունդ՝ չնայած որ այն համարվում է շատ վնասակար: Էլ ավելի վհատեցնող է այն, երբ տապակած սնունդը համադրվում է հացի եւ արագ յուրացվող ածխաջրերի հետ, իսկ հայերը գրեթե միշտ տապակած միսը հացի հետ են ուտում: Հայաստանում սկսել են մեծ քանակությամբ ֆասթ ֆուդ օգտագործել։ Շատերը մրգեր են ուտում երեկոյան՝ ընթրիքից հետո՝ չհասկանալով, որ մրգերն արագ յուրացվող ածխաջրեր եւ էներգիայի աղբյուր են եւ կարող են նպաստել գիրանալուն, եթե օգտագործվում են ոչ թե օրվա առաջին կեսին, այլ երեկոյան:

Սխալ սնվելու հետեւանքով Հայաստանում տարածվում է ճարպակալման խնդիրը։ Ճարպակալմամբ տառապող մարդիկ հաճախ են բախվում շաքարախտին, սիրտ-անոթային հիվանդություններին, ոսկրերի եւ այլ խանգարումների հետ կապված խնդիրներին: The New England Journal of Medicine-ում հրապարակված 1000 հետազոտությունների թիրախային վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելորդ քաշը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի 13 տարատեսակների առաջացման վտանգը:

Ճարպակալումն եւ մետաբոլիկ համախտանիշը միայն էսթետիկ խնդիր չեն։ Դա լուրջ սպառնալիք է առողջության եւ անգամ կյանքի համար։

NEWS.am Medicine