Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

ՀՀ-ում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը թացն ու չորն իրար խառնելու լավ օրինակ է

«Իրավական ուղի» հ/կ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով` ՀՀ-ում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը լավ օրինակ է թացը և չորը իրար խառնելու, մի վարքագծի, որի հարցում մեր քաղաքական իշխանությունները ընտելացել են:

Նա Tert.am-ի հետ զրույցում նաև նկատեց, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կար, բայց թե ինչպես ընդունվեց այդ օրենսդրական փաթեթը, որը հիմք հանդիսացավ կարանտինի ռեժիմին ացնցնելու՝ սկսած ռեժիմի անվանումից` կարանտին, խնդրահարույց էր:

«Ինչու՞ է խնդրահարույց. որովհետև, երբ կարդում ենք միջազգային լրահոս, տեսնում ենք վերնագրեր, ըստ որոնց, Հայաստանում հայտարարվել է «կարանտին», որը բոլորի համար շատ ավելի խիստ սահմանափակումներ է ենթադրում, քան նույնիսկ արտակարգ դրությունը: Այսինքն` այնպիսի տպավորություն է ստեղծում, որ մենք նորից փակվել ենք՝ որպես պետություն, հասարակություն: Սխալ ուղղություն է իր մեջ պարունակում»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ ոչ պրոֆեսիոնալ ձևով, իրավաբանական խնդիրներով կատարվեց արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը, որի հետևանքները կարող են լինել, օրինակ, տուգանքների և այլ պատասխանատվության միջոցների բողոքարկումը իրավական հիմքերով:

«Մասնավորապես, իմ պատկերացմամբ, կառավարությունն իրավունք չուներ անմիջապես ուժի մեջ մտցնել կարանտինի ռեժիմը»,- ասաց նա:

Ըստ Ռուբեն Մելիքյանի` շատ խնդրահարույց է նաև այն, որ պաշտոնապես արձակուրդի մեջ գտնվող առողջապահության նախարարը նորմատիվ իրավական ակտ է ընդունում: «Դա նոնսենս է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, եթե դատավորը, արձակուրդի մեջ գտնվելով ինչ-որ իրավական ակտ կայացնի, դա անվերապահ հիմք կարող է լինել այդ դատական ակտի բեկանման, էլ չեմ խոսում դատավորի հնարավոր կարգապահական պատասխանատվության մասին»,- ասաց նա:

Իրավապաշտպանը նաև նկատեց, որ այս իրավիճակում կարանտինի ռեժիմին անցումն ունի նաև շատ բացասական ուղերձ ժամկետի առումով: «Հիմա մենք բոլորս տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակվածների թվերը նվազում են (երևի դա պայմանավորված է նրանով, որ շատերն առանց սիմպտոմների վարակվեցին, և ձևավորվեց մարդկանց շերտ, որոնք այլևս վարակ տարածողներ չեն, նաև մեզ մոտ ավելի շատ մարդ վարակվեց, քան, օրինակ, մեր հարևան երկրներում- Ռ. Մ.): Այս տեսանկյունից, միանգամից չորս ամսով սահմանափակելը և Նոր տարվա շրջանը ներառելը չգիտեմ՝ որքանով էր նպատակահարմար: Ո՞վ էր մեզ խանգարելու ավելի վատ վիճակ ունենալու դեպքում ժամկետը երկարացնել»,- նշեց նա:

Ռուբեն Մելիքյանի խոսքով` ստացվում է, որ կարանտինի ռեժիմին անցնելը ոչ միայն և ոչ այնքան համավարակի տարածումը կանխարգելելու նպատակ ունի, այլ առավել շատ որոշակի քաղաքական գործընթացներ վերահսկողություն պահելու գործիքակազմ ստեղծելու: «Իշխանությունների համար շատ հարմար գործիք է ստեղծում դրա համար»,- նշեց նա:

Անդրադառնալով ռեժիմների փոփոխությունների արդյունքում եղած սահմանափակումներին` նա ցանկացավ մի քանի դրական փոփոխություն մատնանշել:

«Մեր կազմակերպությանը դիմել էր մի խուլ-համր քաղաքացի, որին տուգանել էին դիմակ չդնելու համար, և մենք այս հարցը բարձրաձայնել էինք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ անընդունելի է խուլ-համրերի դեպքում դիմակ դնելու պահանջը, քանի որ այդ մարդկանց համար հաղորդակցման միջոց է այլ մարդկանց շուրթերին տեսողական դիտարկումը:

Ողջունելի է, որ ի տարբերություն արտակարգ դրության ռեժիմի ժամանակ եղած սահմանափակումներին, առողջապահության նախարարի հրամանում, այս պահանջը հանված էր: Ինչ-որ առումով դրական կարելի է համարել այն, որի մասին ևս բարձրաձայնել էինք, բողոքարկման ժամկետը տասը օրից դարձրեցին մեկ ամիս,- ասաց նա` նշելով, որ մնացած առումներով մեծ տարբերություն երկու ռեժիմի սահմանափակումներում չկա,- կարճ ասած, սովորական մարդը առանձնապես տարբերություն իր առօրյայում չի տեսնելու այս ռեժիմների փոփոխությունից»:

Ինչպես արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ հիմա, ըստ Ռուբեն Մելիքյանի, անհասկանալի է բաց տարածությունում սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմաններում դիմակ դնելու պահանջը:

«Դա տուգանքի ռեսուրսը լցնելու լավագույն տարբերակն է, երբ բացարձակապես հաշվի չի առնվում համաճարակային վիճակը, այլ ուղղակի, իմ ձևակերպումը չէ, ստիպված եմ կրկնել` մարդիկ պարզապես «տուգանքի մատերիալ» են դառնում»,- ասաց նա:

Իսկ դիտարկմանը, թե հնարավոր է, որ ըստ էության սահմանափակումներում մեծ փոփոխություններ չմտցնելը բողոքի ալիք բարձրացնի երկրում, Ռուբեն Մելիքյանը ճիշտ չհամարեց պատասխանելը.

«Դա ավելի շատ քաղաքական հարց է: Ես կարող եմ հստակ ասել, որ ես օր օրի նկատում եմ, որ մարդիկ ավելի քիչ ընկալունակությամբ են մոտենում այս սահմանափակումներին»,- ասաց նա: