Մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարածները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի
«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կմեղմացվի մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարողների պատասխանատվությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Ազգային ժողովում այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է 205 հոդվածին՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն: Նախարարի խոսքով՝ մինչև 4 մլն դրամ խախտումների համար այդ արարքն ապաքրեականացվում է՝ դրա համար նախատեսելով վարչական պատասխանատվություն: «Այսինքն, եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խնդիրը մեկ տարուց ավելի քննարկվել է ամենատարբեր ձևաչափերով՝ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և փոքր ու միջին ձերնարկատիրական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ նախարարի՝ երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է գործող օրենքում առկա մի շարք հասկացությունների հստակեցմանը, որոնք տարբեր մեկնաբանությունների առիթ էին տալիս: «Խոսքը վերաբերում է «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» եզրույթներին, որոնք նախկինում մի շարք խնդիրներ էին առաջացնում և դժվարացնում ապացուցելը, թե օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում»,- նշել է նախարարը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն