«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն ԱԺ օրակարգ չընգրկվեց
Փետրվարի 6–ին՝ Ազգային ժողովի 5–րդ գումարման 11–րդ նստաշրջանի քառօրյա նիստում, քվեարկության է դրվել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի կողմից ներկայացված և հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը 5–րդ գումարման 11–րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու մասին հարցը։
ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի խոսքով՝ «Աուդիտորական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկում են կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք կթեթևացնեն աուդիտորական ընկերությունների աշխատանքը։
–Գործող կարգավորումներով՝ աուդիտորական ըկերությունները պետք է ունենան 5 պարտադիր որակավորված աուդիտոր, մինչդեռ պատվերների սահմանափակ լինելու պատճառով աուդիտորական ընկերություններն իրականում լուրջ դժվարությունների առաջ են կանգնել։ Մենք առաջարկում են կրճատել այդ պարտադիր 5 աշխատողների քանակը 2–ի՝ հնարավորություն տալով աուդիտորական ընկերություններին լինել ավելի ճկուն, և իրենք որոշեն՝ քանի աշխատող են ընդունում՝ ելնելով պատվերներց,–ասել է Էլինար Վարդանյանը։
Հարցը դրվել է քվեարկության և ընդունվել 37 կողմ, 32 դեմ, 2 ձեռնպահ ձայնով։
Սակայն անմիջապես հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է վերաքվերակություն, ինչի արդյունքում հարցը չի ընդունվել՝ 33 կողմ, 52 դեմ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն