Գիտնականները հայտնել են մենության դեմ պայքարի միջոցը
Մենությունից մարդիկ եսակենտրոն են դառնում, որն էլ իր հերթին երկարաձգում է մենությունը, պարզել են ամերիկացի գիտնականները, հայտնում է Live Science-ը ։
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են տեղեկություններ Չիկագոյի 50-68 տարեկան 230 բնակիչների մասին։ Փորձի մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ, որոնք թույլ են տվել պարզել նրանց մենության ու եսակենտրոնության միջեւ կապը։ Հետազոտությունը տեւել է 2002-2013 թթ ։
Պարզվել է, որ եթե մեկ տարվա ընթացքում մարդն իրեն մենակ է զգացել, ապա հաջորդ տարի նրա եսակենտրոնության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Բացահայտվել է նաեւ մեկ այլ կապ՝ չնայած ոչ այդքան արտահայտված՝ եսակենտրոնության բարձր մակարդակի դեպքում մարդը ամենայն հավանականությամբ հաջորդ տարին էլ է մենակ մնում։
Չիկագոյի համալսարանի Մտավոր ու սոցիալական նեյրոկենսաբանության կենտրոնի գիտնականները այդ երեւույթը բացատրում են էվոլյուցիայով։ Մենությունն այդ իմաստով վտանգավոր է մարդու համար՝ նա չի ստանում օգնություն ու պաշտպանություն իր ցեղակիցներից; Դրա համար էլ եսակենտրոնությունը բարձրացնում է գոյատեւման շանսերը։
Դրա համար էլ, ըստ հետազոտողների, մենությունից ազատվելու համար պետք է նվազ եսասեր լինել։ Հնարավոր է պետք է ավելի շատ ուշադրություն ու հոգատարություն դրսեւորել մյուսների նկատմամբ ու այդ դեպքում արատավոր շրջանը կխզվի, հայտնում է «Մոյա պլանետան»։
NEWS.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...