Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

«Մենք Ցեղասպանությունը չենք ճանաչել, հասկանո՞ւմ եք»․ Արծրուն Պեպանյան

Հարցազրույց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ

– Պարոն Պեպանյան, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը, և դրանից 105 տարի անց արդյո՞ք մենք արել ենք հետևություններ, արդյո՞ք մեր գիտակցության մեջ եղել է փոփոխություն։

– Մենք անհրաժեշտ հետևություն չենք անում։ 1935թ․, երբ լրանում էր Ցեղասպանության 20-րդ տարին, մեր մտածողները դժգոհում էին, տրտնջում էին, որ նույնիսկ Ցեղասպանության այդ զարհուրելի դեպքը չազդեց հայ մարդկանց վրա, որ իրենք սթափվեն և անհրաժեշտ հետևություններ անեն, թե ինչ է կատարվում իրենց հետ, ինչու է դա կատարվում իրենց հետ։ Ես այն կարծիքին եմ, որ հետագայում էլ մենք անհրաժեշտ հետևություններ չենք արել։ Խորհրդային ժամանակներում այդ մասին խոսել չէր կարելի, իսկ Երրորդ Հանրապետության ժամանակ էլ ինչ-որ մակերեսային խնդիրներով ենք զբաղված՝ իրարից ունեցվածք, իշխանություն են խլում, և այդ լուրջ հարցերը չեն դրվում միտք ունեցողների առջև, որ ձեր տված հարցերի պատասխաններն էլ փորձենք գտնել։ Ամենակարևորը՝ ինչո՞ւ դա եղավ, և արդյո՞ք մենք խուսափելու ենք առաջիկայում նման դժբախտություններից։ Սրանք լուրջ հարցեր են, որոնց մասին հայ ժողովուրդը չի ուզում մտածել։ Սա է իմ կարծիքը։

– Ինչո՞ւ հայ ժողովուրդը չի ուզում այդ հարցերի մասին մտածել։

– Մտածելը բավականին բարդ գործ է, պետք է վերլուծական միտք ունենաս, վերլուծես, դա մեր ժողովրդին տրված չէ, այսինքն՝ տրված եղել է, բայց վերջին 1000 տարին նման հարցերով չի զբաղվել և մի կերպ կենցաղային հարցերից է գլուխ հանում։ Այս հարցերը, որ գլոբալ դրվեն, ես չեմ տեսնում։ Նույնիսկ այսօր Հայաստանում չկա լուրջ մի հարթակ, որտեղ խորազնին, անաչառ, առանց դավաճաններ, մեղավորներ փնտրելու՝ փորձեն վերլուծել, պատասխաններ գտնել, թե ինչ կարելի է անել՝ այս վիճակից դուրս գալու համար։

– Այսօրվա ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմավարություն է մշակում, որը շուտով կներկայացնի․ Ձեր կարծիքով՝ այս խնդիրներին անդրադարձ կլինի՞։

– Անկեղծ ասած՝ որևէ ակնկալիք չունեմ, որ Ձեր նշած անձնավորությունը և իր թիմը կկարողանան երկրի առջև ծառացած լուրջ խնդիրները լուծել։ Դա շատ ավելի բարդ է, քան իրենց կարողությունները։ Սա շատ բարդ խնդիր է, իրենց բանը չէ։

– Իսկ Ձեր կարծիքով՝ մենք ի՞նչ հետևություններ պետք է անենք Ցեղասպանությունից։

– Նախ՝ պետք է հասկանանք՝ ինչու դա եղավ։ Ես այն կարծիքին եմ, որ 1000 թվականին մենք արդեն պատրաստ էինք ցեղասպանության։ Մեր ժողովուրդը կորցրել էր իր բնատուր որոշակի հատկանիշներ՝ ինչ-ինչ պատճառներով, և պատրաստ էր դրան, ինչ-որ մեկն էլ եկավ ու դա արեց։ Թուլացել էր ժողովուրդը, որոշակի հատկանիշներ կորցրել էր՝ ինքնապաշտպանական, ինքնակազմակերպման, նման դեպքերում քաղաքագիտությանը հայտնի է՝ ավելի ուժեղ հարևանը գալիս և քեզ խժռում է։ Սա աշխարհի օրենքն է։ Մինչև մենք չհասկանանք՝ դա ինչու եղավ, անհրաժեշտ հետևություններ չենք կարող անել։ Մեղադրել, խնդրեմ, մեղադրենք՝ այս արեցին, այն արեցին, բայց ինչո՞ւ մեզ հետ եղավ, այստեղ լուրջ հարցեր կան։ Թուրքը հատուկ ուղարկված միջոց է, հատուկ ստեղծված՝ մեծաքանակ և ուժեղ, որպեսզի մենք հարկադրաբար համախմբվենք, ձգվենք, միաբանվենք, հզորանանք այն աստիճան, որ ունակ լինենք հաղթահարել նրան: Այդ դեպքում միայն մենք կվերագտնենք մեզ ու կվերադարձնենք մեր բնատուր, դասական հատկանիշներն ու դերն աշխարհում:

– Հիմա մենք այդ ամենը գիտակցո՞ւմ ենք։

– Բացարձակ։ Ես մի քանի տարի իրար հետևից մի հոդված էի թողարկում, վերնագիրն այսպես էր՝ «Արդյո՞ք մենք ճանաչել ենք հայերի Ցեղասպանությունը»։ Մենք Ցեղասպանությունը չենք ճանաչել, հասկանո՞ւմ եք։ Ճանաչելը՝ այդ Ձեր ասած հարցերի պատասխանը տալն է՝ ինչո՞ւ եղավ, որտե՞ղ մենք սխալվեցինք և դրանից ի՞նչ հետևություն պետք է անենք։ Հայ ժողովուրդը դեռ չի ճանաչել իր Ցեղասպանությունը։ Եթե ճանաչած լիներ, ապա այս քաոսային, այս խայտառակ իրականությունը չէինք ունենա։ Դուք տեսել եք, չէ՞, որ թաղման կամ հոգեհանգստի ժամանակ հարազատները երբ հավաքվում են, փոխված է իրենց վերաբերմունքը իրար հանդեպ, այդ վիշտը մարդկանց ավելի բարյացակամ է դարձնում իրար հանդեպ, իսկ այս ազգի հետ, որ դա եղել էր, դա պետք է դրդեր, որ մենք մեր վերաբերմունքը փոխեինք միմյանց հանդեպ։ Մենք բոլորս այդ վշտից պետք է մի ընտանիք դառնայինք, բայց տեսնում եք՝ ինչ վիճակ է։

Շատ-շատերը չգիտեն էլ՝ Ցեղասպանությանն ինչ է եղել։ Էդ, որ 100 հազարներով գնում են Ծիծեռնակաբերդ, նրանց 90 տոկոսը տեղյակ չէ՝ ինչ է եղել։

Օրինակ՝ ես հուշեր էի խմբագրում՝ 15 տարեկան տղան մի կերպ փախել է, հազար ու մի փորձությունների միջով է անցել, մինչև ես իր ձեռագիրը ժամանակին խմբագրել եմ, որ գիրք տպագրեմ, մինչև հիմա էլ զարհուրանքից չեմ կարողանում ուշքի գալ։ Մարդիկ տեղյակ չեն, իրենց թվում է՝ ինչ-որ կինո է եղել։

Եթե ես լինեի երկրի ղեկավար, բոլոր պաշտոնյաներին կտանեի Ցեղասպանության թանգարան, որ իմանան՝ ինչեր են եղել, որ իմանան՝ եթե թերանան իրենց աշխատանքի մեջ, դա կարող է նորից կրկնվել։ Ժողովրդին էլ հուշարձան գնալիս կանցկացնեի թանգարանի միջով, այնտեղ սոսկալի նկարներ կան, որ տեսնեք՝ չեք կարողանա քնել։ Դրանից հետո դուք որ հայի տեսնեք, իրեն կգրկեք, ոչ թե կմտածեք՝ իրար ինչպես գցենք, որ մի քիչ ավելի լավ ապրենք, կամ ճամբարների բաժանեք, կամ դուրսպրծուկների բաժանեք։ Եթե Ցեղասպանության թանգարան գնան, նման բառեր չեն գործածի իրենց ցեղակիցների հանդեպ։

Այ, սա է, որ մենք չենք ճանաչել, հետևություններ չենք արել։ Այսօր, երբ նայում ես մեր ժողովրդին, հարց է առաջանում ՝ արդյո՞ք իրենց են ցեղասպանել։ Ազդեցությունը չկա, հետևությունը չկա, սա է իրականությունը։

 168.am