Նավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային
Ուրբաթ վաղ առավոտյան նավթի գներն աճել են՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո, ինչպես նաև այն պատճառով, որ շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 83 ցենտով կամ 0.87%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96.75 դոլարի (GMT 01:00-ի դրությամբ)։ West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսները բարձրացել են 1.04 դոլարով կամ 1.06%-ով՝ կազմելով 98.91 դոլար մեկ բարելի դիմաց։
IG ընկերության շուկայի վերլուծաբան Թոնի Սիկամորը նշել է․ «Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված երկշաբաթյա հրադադարի արդյունքում առաջացած նախնական թեթևացման ալիքը արագորեն զիջեց իր տեղը հիմնարար կասկածներին»։ Սիկամորի խոսքով՝ «Բոլորի ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ Հորմուզի նեղուցով նավթատարների տեղաշարժի վրա՝ հետևելու համար ակտիվության հնարավոր աճի նշաններին՝ ուրբաթ օրը Պակիստանում նախատեսված խաղաղության բանակցություններից առաջ»։ Վերլուծաբանները նշում են, որ Պակիստանը կփորձի բանակցությունների ընթացքում առաջ մղել ավելի կայուն խաղաղության համաձայնագիր, սակայն կարող է չունենալ բավարար ազդեցություն՝ ստիպելու Հորմուզի նեղուցի վերաբացումը։
Իրանը ցանկանում է խաղաղության պայմանագրի շրջանակում վճարներ սահմանել նեղուցով անցնող նավերի համար․ այդ մասին ապրիլի 7-ին Reuters-ին հայտնել է Թեհրանի պաշտոնյան։ Սակայն արևմտյան առաջնորդներն ու ՄԱԿ-ի ծովային փոխադրումների գործակալությունը դեմ են արտահայտվել այդ գաղափարին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում