«Ինձ բռնաբարել են, թմրանյութեր ներարկել և պահել գերության մեջ». երգչուհի Դաֆին բացահայտել է բեմից անսպասելի անհետանալու պատճառների մասին
Բրիտանացի փոփ երգչուհի Դաֆին, որն իր Mercy հիթով 2008 թվականին գլխավորում էր բրիտանական հիթ շքերթները, նման հաջողությունից հետո անմիջապես անհետացել է տեսադաշտից: Նախօրեին երգչուհին իր Instagram-ում հուզիչ գրառում է կատարել, որտեղ երկրպագուներին հայտնել է բացակայության պատճառների մասին:
«Ձեզնից շատերին գուցե հետաքրքրում է, թե ուր և ինչու այդպես հանկարծ անհետացա: Մի լրագրող, որը կարողացել էր գտնել տվյալներս, կապ հաստատեց ինձ հետ, և ես նրան պատմեցի ամեն ինչ: Տղան չափազանց բարի էր և անկեղծանալուց հետո ինձ գերազանց էի զգում»,- հայտնել է երգչուհին:
«Ճշմարտությունն այն է, որ ինձ բռնաբարել են, թմրանյութեր ներարկել և պահել գերության մեջ»,- գրել է երգչուհին՝ երկրպագուներին վստահեցնելով, որ այժմ ապահով է և իրեն լավ է զգում, թեև «վերականգնման համար ժամանակ է պահանջվել»:
Երգչուհու խոսքով՝ այս մասին ավելի վաղ չի խոսել, քանի որ չի ցանկացել աշխարհին բացահայտել իր ցավը:
«Հետո ինձ հարցրի, թե ինչպես կարող եմ սրտիցս երգել, եթե այն կոտրված է: Ու այն սկսեց ապաքինվել»,- հայտնել է Դաֆին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ «տարիների ընթացքում ցուցաբերած սիրո, անկեղծ գնահատանքի և բարության համար»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա