Ինչո՞վ է օգտակար որովայնի շրջանում ճարպը
ԱՄՆ-ում Ալաբամայի համալսարանի բժիշկները պարզել են ճարպոնի՝ ընդերային որովայնային ածանցյալի օգտակար հատկությունները, որը հարուստ է ճարպային կուտակումներով։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Trends in Immunology պարբերականում։
Որովայնի շրջանում ճարպին սովորաբար ընդունված է բացասական վերաբերվել։ Ժամանակակից չափանիշների համապատսխան՝ որովայնը պետք է հարթ լինի, ոչ թե կլորիկ։ Սակայն գիտնականները համոզվել են՝ որովայնի շրջանում ճարպը կենսական անհրաժեշտություն ունի։
«Ճարպոնն իմունային գործառույթներ է կատարում։ Որովայնի խոռոչում շրջանառվող հեղուկը զտվում է դրա հյուսվածքների կողմից։ Ճարպոնն առաջինն է արձագանքում վարակին. հակածիններին արձագանքի պատճառով ֆիբրոզ է առաջանում։ Այնպես, որ ըստ դրա, կարելի է հասկանալ հիվանդության զարգացման փուլը», - բացատրել են հետազոտության հեղինակները։
Գիտնականները ենթադրում են, որ օրգանիզմում «ճարպային վարագույրը» կարեւոր է նյութափոխանակության ժամանակ օրգանիզմում ավելորդ նյութերի եւ ավելորդ հեղուկի հեռացման համար։ Ճարպի որոշ հատվածներ հատուկ նյութեր՝ իմմունոցիտներ են արտադրում, որոնք դյուրացնում են առողջացման գործընթացը, նպաստում իմունային եւ բորբոքային գործընթացներում ազդակների մակարդակի աճին։
Սակայն, գիտնականների կարծիքով, ճարպոնը բավական մեծ թերություն ունի. այն նպաստում է օրգանիզմում մետաստազի տարածմանը (որովայնի խոռոչից հայտնվելով ծալքերում՝ քաղցկեղածին բջիջներն այնտեղ էլ մնում են)։ Մասնավորապես՝ ճարպոնը սնուցիչ միջավայր է ձվարանների եւ ստամոքսի քաղցկեղի համար։
Մասնագետներն առաջարկում են օգտագործել ճարպոնը որպես ցուցիչ կիրառել օրգանիզմում բորբոքային գործընթացի համար, ինչպես նաեւ որպես պոտենցիալ թիրախ՝ մետաստազի պրոֆիլակտիկայի համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն