Քիմ Քարդաշյանը Netflix-ի շոուի նկարահանումներին մասնակցելուց հետո մոր և քույրերի հետ ընթրել է հայկական «Կարուսել» ռեստորանում (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի մասնակցել է Netflix-ով հեռարձակվող Դեյվիդ Լութերմանի My Next Guest Needs No Introduction («Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի») հաղորդման նկարահանմանը, գրում է Daily Mail-ը:
Իրապատում շոուի 39-ամյա աստղը նկարահանման համար կրել է կոնքերն ընդգծող դեղին զգեստ, որը համադրել է նույներանգ բարձրակրունկների և կախ ընկած ականջօղերի հետ:
Քիմը նուրբ դիմահարդարմամբ է եղել, իսկ վարսերը հարդարել է հյուսքի տեսքով:
Լոս Անջելեսում գտնվող ստուդիայում շոուի նկարահանումներին մասնակցել է նաև Քիմի մայրը՝ Քրիս Ջեները, որը կրել է սև կոստյում և համապատասխան տաբատ:
Աղբյուրը հաղորդում է, որ շոուի նկարահանումների ավարտից հետո Քիմն իր քույրերի՝ Քորթնի և Քլոե Քարդաշյանների հետ ընթրել է հայկական «Կարուսել» ռեստորանում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...