Սաուդյան Արաբիայից աղջկան հալածել են բիկինիով անկեղծ լուսանկարի համար
Աղջիկը, որը Սաուդյան Արաբիայից Կանադա է տեղափոխվել, Twitter-ում բիկինիով անկեղծ լուսանկար է տեղադրել եւ քննադատությունների տարափի տակ է հայտնվել, գրում է Lenta-ն՝ հղում անելով The Sun-ին։
2019թ․ հունվարին 19-ամյա Ռախաֆ Մուհամմեդ Ալ Կունունին Կանադայում ապաստան են տվել այն բանից հետո, երբ նա բողոքել է Սաուդյան Արաբիայում ապրող իր հարազատներից, որոնք դաժան են վերաբերվել իր հետ։ Մեկ տարի անց նա Twitter-ում երկու լուսանկար է տեղադրել։ Առաջինում աղջիկը նիկաբով է, իսկ երկրոդում՝ բաց լողազգեստով նստած է լողափին։ «Նախկինում ինձ ստիպում էին կրել այս սեւ սավանները եւ ենթարկվել տղամարդկանց։ Այժմ ես ազատ եմ»,- գրառում էր արել նա։
Սաուդյան Արաբիայից Twitter-ի օգտատերերը փորձել են հալածել նրան արտաքին տեսքի համար։ Շատերն ասել են, թե նա մերկ է իրեն ցուցադրել։ «Ես անկեղծորեն խղճում եմ քեզ,- գրել է նրանցից մեկը,- Կանայք Սաուդյան Արաբիայում նորմալ երջանիկ կյանք ունեն։ Նրանք ավտոմեքենա են վարում, շոփինգի են գնում, իսկ վերջերս նույնիսկ կարող են մենակ ճանապարհորդել»։
«Հերիք է անհեթեթություններ գրես, դրանք հեռու են իրականությունից։ Ոչ ոք չի ստիպել քեզ նիկաբ կրել»,- տարակուսել է մեկ ուրիշը։ «Կարծում ես ազատ լինելը նշանակում է հագուստ չկրե՞լ»,- հետաքրքրվել է երրորդը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA