«Արթնանում եմ ժամը 5:40-ին». Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է Good Morning America հաղորդման տաղավարում (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է Good Morning America հաղորդման տաղավարում, որտեղ խոսել է տարբեր թեմաների, այդ թվում՝ մայրության, իրավաբանական կրթություն ստանալու և բիզնեսով զբաղվելու մասին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, աստղային հայուհին տաղավար է ներկայացել գայթակղիչ կազմվածքն ընդգծող հագուստով: Քարդաշյանը կրել է դեղինի տարբեր երանգներով կիպ բլուզ, կիսաշրջազգեստ և բարձրակրունկ կոշիկներ: Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա այն, ինչպես միշտ, ընդգծել է աստղի արտահայտիչ դիմագծերը:
Խոսելով իր առօրյայի մասին՝ Քարդաշյանը պատմել է, որ արթնանում է ժամը 5:40-ին, իսկ 6-ին արդեն մարզասրահում է լինում:
«Ընտանիքի մյուս անդամներին արթնացնում եմ ժամը 7-ին, հետո նրանք նախաճաշում են և 8-ին արդեն տնից դուրս են գալիս»,- պատմել է Քարդաշյանը՝ հավելելով, որ առօրյայի պլանավորման հարցում իր մոտ ամեն ինչ հստակ կանոնակարգված է:
























































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...