«Սթորմիի աշխարհ». Քայլի Ջեները գերշքեղ միջոցառում է կազմակերպել դստեր երկրորդ տարեդարձի առիթով (լուսանկարներ)
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները դստեր` Սթորմիի ծննդյան երկրորդ տարեդարձի առթիվ շքեղ թեմատիկ «կառնավալ» է կազմակերպել: Այս մասին տեղեկանում ենք Instagram սոցիալական կայքում աստղի էջում արված հրապարակումներից:
Միջոցառման հիմնական խորագիրը «Սթորմիի աշխարհ. 2-ն ավելի լավ է, քան 1-ը» արտահայտությունն է եղել: 22-ամյա աստղը մանրակրկտորեն ծրագրել է ամեն դետալ` փոքրիկի տոնը լիակատար և անմոռանալի դարձնելու համար:
Միջոցառման սրահն ամբողջովին զարդարված է եղել Սթորմիի անիմացիոն պատկերներով, մասնակիցներից շատերը «Սթորմիի աշխարհ» թեմատիկ գրությամբ հագուստներով են ներկայացել:
Փոքրիկի օրը տոն են դարձրել հրավիրված անիմացիոն կերպարները, մուլտֆիլմի հերոսները, երեխաներն ուրախացել են սրահի ներսում տեղակայված ատրակցիոններով, զանազան խաղերով:
Երկամյա փոքրիկի «դեմքն» ամենուր է եղել. անգամ սրահի մուտքը ձևավորված է եղել աղջնակի «հսկա դեմքով»:
Սրահում Սթորմի անունով մանկական հագուստի և աքսեսուարների խանութ է գործել:
Հրավիրված հյուրերի թվում են եղել ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, նրա ընտանիքի անդամները, Քայլի Ջեների ընկերները, երգիչ Ջոն Լեջենդը` ընտանիքի հետ, այլք:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...