Սերն իմ մեջ չափազանց շատ է ու կհերիքի բոլորին
Շուրջ երկու տարի նկարահանում ենք այս հաղորդումը։ Շրջում ենք աշխարհով ու ծանոթանում հայերի ճակատագրերին։ Յուրաքանչյուրի հետ հուզվում ենք, ուրախանում, հասկանում դրսում՝ օտարության մեջ ապրելու դժվարությունները։ Առհասարակ, չկա մեկը, ում կյանքում դժվարություններ չլինեն։ Հարցն այն է, թե ինչպես ենք նայում կյանքին, ինչպես ենք վերաբերվում դժվարությանը, որքանով ենք կարողանում կարևորել ու գնահատել դրականը, որքանով ենք ինքներս կարողանում լցնել ուրիշների կյանքը դրականով, կարողանում ե՞նք արդյոք մեզ շրջապատել իրական մարդկանցով ու այս մշտափոփոխ կյանքի արագ ընթացքի մեջ, ստացվո՞ւմ է մնալ մարդ ու պահպանել մարդկային պարզ ու ազնիվ հարաբերությունները՝ չձուլվել, չչարանալ, չկորցնել եսը, չդադարել հավատալ երազանքներին, բարությանը, ազնվությանը, բոլոր այն կարևոր հատկանիշներին, որոնք այսօր, ցավոք, կորցրել են կարևորությունը և, ինչ-որ տեղ, սկսել են, նույնիսկ, ընկալվել որպես միամտություն։ Գուցե բնությունից շատ ենք հեռացել, բայց մի բան ակնհայտ է՝ եթե չենք կարողանում ուրիշների կյանքը լցնել դրականով՝ չենք կարող ակնկալել, որ մեր կյանքը կլինի դրական։
Ես չեմ դադարում մարդկանց մեջ փնտրել դրականը։ Սերն իմ մեջ չափազանց շատ է ու կհերիքի բոլորին՝ բոլոր նրանց, ովքեր կցանկանան ձեռքս բռնել ու գալ ինձ հետ իմ երազանքների հետքերով: Մի բան, որ վստահ սովորել եմ իմ կյանքի ընթացքում դա դրականը գնահատելն է։


















































Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
«Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Սիրուշոն ներկայացրել է Gozal by Pregomesh-ի նոր աշխատանքը
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA