«Այս առավոտ». Սիրուշոյի ոճային լուսանկարը Երեւանի կենտրոնից
Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Մաշտոցի պողոտայում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է։ Սիրուշոն վանդակավոր տաբատ է կրում, մոխրագույն վերարկու։ Նա պարզ սանրվածքով է, կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վցնոցներ, կաշվե ձեռնոց, արեւային ակնոց։ «Այս առավոտ»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ «Ձեր գեղեցկությունը եզակի է»,- նշել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում սիրված երգչուհին բաց գունի տաբատ էր կրում եւ բլուզ։ Սիրուշոն արձակել էր մազերը, կաշվե գոտի ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին ոճային աքսեսուարները։ Երգչուհին նախապատվություն էր տվել մեղմ շպարին։ «Ի՞նչ գույներ եք ընտրում ձմռանը կրելու համար»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ