«Նա իմ սերն է»․ երիտասարդ սիրուհու համար Շուֆուտինսկին նիհարել է 30 կիլոգրամով
Իր բոլոր հարցազրույցներում շանսոնի «թագավոր» Միխայիլ Շուֆուտինսկին խոսում էր այն մասին, որ նա միասեր է. 44 տարի շանսոնյեն երջանիկ ամուսնական կյանք է վարել իր կնոջ՝ Մարգարիտայի հետ: Նրանք ունեցել են երկու որդի, որոնք էլ պարգեւել են յոթ թոռներ։
«Նա տանջված էր։ Ինձ հետ ապրելը շատ դժվար է։ Իսկ դիմանալ իմ բնավորությանը․.. Պետք է պարզապես աստվածուհի լինել», - կնոջով հիանում էր դերասանը։
Ավաղ, չորս տարի առաջ երգչի կինը հանկարծակի մահացել է սրտի կաթվածից։ Նրա մտերիմների խոսքերով՝ Շուֆուտինսկուն այդ պահին աջակցել է Սվետլանա Ուրազովան՝ նրա «Ատաման» խմբի պարուհուն։
Սվետլանան Շուֆուտինսկուց երիտասարդ է 30 տարով: Առաջին ամուսնությունից նա դուստր ունի: Մինչեւ վերջերս Ուրազովան եւ Շուֆուտինսկին չեն բարձրաձայնել իրենց հարաբերությունների մասին: Առաջին անգամ նրանց միասին նկատել են մեկ ամիս առաջ՝ «Վիկտորիա» երաժշտական մրցանակաբաշխության ընթրիքի ժամանակ։
«Նա իմ սիրելին է»,- լրագրողներին է ներկայացրել երգիչը։
Ինչպես պատմել է երգչի նոր ընկերուհին, Շուֆուտինսկին ավելի լավ տեսք ունի ոչ միայն սիրո շնորհիվ, այլեւ՝ սկսել է ավելի խնամքով վերաբերել իր առողջությանը: «Միխայիլ Զախարովիչը արդեն վազուց նիհարել է 30 կիլոգրամով։ Հիմա նա նույնպես դիետա է պահում, շարունակում է նվազեցնել իր քաշը։ Ճիշտ է, արդեն ոչ այնքան մեծ ծավալներով է նիհարում, այլ աստիճանաբար», - «Kp»-ին ասել է Սվետլանա Ուրազովան, որը վերջերս դարձել է կոլեկտիվի ադմինիստրատոր եւ Շուֆուտինսկու անձնական մենեջերը։
Սակայն Շուֆուտինսկու սիրելին չի ցանկանում պատմել երաժշտի հետ իր սիրավեպի մանրամասները։ «Բանն այն չէ, որ ես ամաչում եմ մամուլի ուշադրությունից։ Պարզապես կարծում եմ, որ որոշ բաներ պետք է մնան անձնական», - պարբերականի հետ զրույցում ընդգծել է արտիստի ընտրյալը։