Նշվել են աշխարհի լավագույն գինիները
Ալկոհոլի ամերիկացի գիտակ եւ միջազգային կարգի գինու դատավոր Էլին Մակքոյը ընտրել է 2019 թվականի լավագույն գինիները։ Նրա ցուցակը՝ բաղկացած տասը խմիչքներից, հրապարակել է Bloomberg-ը, տեղեկացնում է Lenta-ն։
Տարվա ընթացքում փորձագետը համտեսել է ավելի քան չորս հազար կարմիր, սպիտակ եւ փրփրուն գինիներ։ Դրանց մեջ եղել են ինչպես դասական վինտաժային, այնպես էլ երիտասարդ նմուշներ։ Մակքոյը առաջատարն է համարել 2015 թվականի Domaines Lupier La Dama կարմիր գինին իսպանական Նավառայից։ Այդ գինու մեկ շշի արժեքը 42 դոլար է (2,6 հազար ռուբլի)։
Ցուցակում հաջորդը 2014 թվականի փրփրուն Grace Blanc de Blancs Extra Brut գինին է (65 դոլար կամ չորս հազար ռուբլի), որը նա փորձել է ճապոնական Յամանասիում։ «Փոքրիկ պղպղջակները, թարմ բրիոշի եւ ցիտրուսի բույրը, ինչպես նաեւ նուրբ հանքային համը հիշեցնում են հիանալի արտադրողի շամպայնը»,- զգացողությունները ներկայացրել է Մակքոյը։
Երրորդը 2011 թվականի Tement Sudsteiermark Sauvignon Blanc Ried Zieregg սովինյոն բլանն է ավստրիական Շտիրիա տարածաշրջանից։ Մեկ շշի գինը 71 դոլար է։ Դրան հաջորդում է 2017 թվականի շարդոնեն՝ Kistler Vineyard (160 դոլար), իսկ Մակքոյի հնգյակը եզրափակում է 2011 թվականի Joseph Drouhin Montrachet Marquis de Laguiche-ը՝ մեկ շիշը 700 դոլար արժեքով։
Տարվա լավագույն գինիների վարկանիշում մասնագետը ներառել է նաեւ Georges Laval Les Longues Violes Champagne շամպայնը (740 դոլար), Masseto-ն (790 դոլար), Egon Muller Scharzhofberger Riesling Trockenbeerenauslese քաղցր գինին Գերմանիայից (8,5 հազար դոլար), 1959 թվականի ֆրանսիական Chateau Lafite Rothschild-ը (24 հազար դոլար) եւ 1979 թվականի Smith-Madrone Cabernet սովինյոն բլանը, որի արժեքը չի նշվում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ