Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի Վիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն Ամեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձը Լրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում

Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. Politico
Մամուլ

Ամուլսարի հարցը փակուղում է. ոչ ոք հետքայլ չի կատարում

«Փաստ» թերթը գրում է.

«Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, բայց մի բան անփոփոխ է՝ ջերմուկցիները չեն լքում «պոստերը»՝ թույլ չտալով որևէ մեկի մուտքը Ամուլսարի տարածք։


Դեռ օրեր առաջ տարբեր խողովակներով լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը բանակցում է ջերմուկցիների հետ Ամուլսարի ճանապարհները բացելու համար։

Իրականում նման հանդիպում ջերմուկցիների հետ տեղի ունեցել էր։ Փոխոստիկանապետը բարձրաստիճան ոստիկանների և Վայոց ձորի մարզպետի հետ այցելել էր Ջերմուկ, հանդիպել բնակիչներից ոմանց հետ, առաջարկել բացել ճանապարհները, որպեսզի «Լիդիան» ընկերությունը կարողանա ձմեռացման աշխատանքներ կատարել։


Հանդիպումից հետո ջերմուկցիները հանրային բաց քննարկում էին կազմակերպել, որպեսզի հարցի վերաբերյալ լսեն բնակիչների կարծիքը։ Իսկ ջերմուկցիները որոշել էին՝ թույլ չեն տա «Լիդիանին» մուտք գործել Ամուլսարի տարածք։ Հանրային քննարկումից անցել է մի քանի օր, հետաքրքիր է իմանալ՝ այս ընթացքում ինչպե՞ս են բնակիչների որոշմանն արձագանքել «Լիդիանից» և պետական գերատեսչություններից։

Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ որևէ նոր բան չկա։

«Հանրային բաց քննարկումից հետո ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ նրանց կողմից մեզ այցելող բանախոսներից որևէ արձագանք չկա»,-նշում է Բունիաթյանը։

Հարցնում եմ՝ ամեն դեպքում որո՞նք էին Ամուլսարում «Լիդիանին» ձմեռացման աշխատանքներ թույլ չտալու հիմնական պատճառը և բնակիչների մտահոգությունները։

Բունիաթյանն ընդգծում է՝ այս հարցի վերաբերյալ ունի հիմնավոր կարծիք և իր մտահոգություններն արտահայտել է նաև հանրային քննարկման ժամանակ։ «Ամուլսարի տարածք մուտք գործելը ձմեռացման հետ ամենևին էլ կապ չուներ։

Անցած տարի դեկտեմբերին թույլ ենք տվել «Լիդիանին» կատարել ձմեռացման աշխատանքներ։ Տեսել ենք, որ այնտեղից համարյա ամեն օր բեռնատարներով տեղափոխվել է այն գույքի մեծ մասը, որը կարող էր վնասվել ձյան արդյունքում և պահեստավորվել ինչ-որ պահեստներում։

Դա ֆիքսել ենք, ունենք փաստերով։ Իրենք այն ժամանակ պնդում էին, որ այն տեխնիկան, որն այնքան էլ կարևոր չէ կամ ուղղակի հնարավոր չէ տեղափոխել, փաթեթավորել են։

Դրանից հետո Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել, Վայքից տվյալ գույքը հետ չի բերվել Ամուլսար, որ նորից ձմեռացնելու կարիք լինի։

Այսինքն՝ անհասկանալի է, թե ինչու այնտեղ պետք է ձմեռացման աշխատանքներ կատարվեն»,-նշում է մեր զրուցակիցը։ Ակնհայտ է, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի կարգավորվում։ Մի կողմում ջերմուկցիներն են, որոնք ունեն հստակ որոշում՝ թույլ չեն տալու հանքի շահագործում, մյուս կողմում «Լիդիան» ընկերությունն է, որը ներկայացնում է իր փաստարկներն Ամուլսարի տարածքում հանքի շահագործման վերաբերյալ։

Երրորդ կողմում Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության, որը, ժողովրդական խոսքով ասած, «մնացել է երկու քարի արանքում»։ Նա չի դիմում բռնի ուժով ճանապարհը բացելու սցենարին, քանի որ հասկանում է՝ դա ուղիղ հարված կլինի իր ժողովրդավար հեղինակությանը, բայց տարբեր հայտարարություններ վկայում են՝ կառավարության վրա կան ճնշումներ ամենատարբեր կողմերից։

Յուրաքանչյուրն ընտրել է հարցի լուծման իր ճանապարհը և մեկ քայլ անգամ հետ չի քաշվում դրանից։ Իսկ ինչպիսի՞ն կլինի, ի վերջո, հանգուցալուծումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: