Զգույշ եղեք. ամանորյա 5 ամենավտանգավոր կերակրատեսակները
Նոր տարում կարելի է թույլ տալ համեղ ուտել ու ուրախանալ։ Սակայն «արձակուրդների» ընթացքում նյութափոխանակության համակարգի ծանրաբեռնվածությունը մեծանում է. բացի նրանից, որ ստիպված ես փորձել պատրաստված բոլոր ճաշատեսակները (տանտիրուհուն կվիրավորվի), եւս մի քանի օր հարկավոր է ուտել տոնական սեղանի «մնացորդները»։ Unzayvse-ի հաղորդմամբ՝ այս 5 կերակրատեսակները վնասակար են համարվում, հատկապես միաժամանակ ուտելու դեպքում։
Օլիվյե

Դասական տարբերակի դեպքում՝ խաշած միս եւ թթվասեր, աղցանը վտանգ չի ներկայացնում, սակայն մեծ քանակով ապխտած մթերքն ու մայոնեզը ճաշատեսակը նյութափոխանակության համակարգի համար տհաճ են դարձնում։ Բավական է պատկերացնել ապխտած երշիկի մի քանի կտոր մայոնեզի մեջ եւ մոտվի մի քանի կծու վարունգ ավելացնել՝ հասկանալու համար՝ որքան դժվար է ստամոքսի համար։
Ֆասթ ֆուդ, սուշի

Ճաշատեսակների այս շարքին կարելի է դասել աղցանները, սուշին, ֆասթ ֆունդը եւ այլ ուտելիքներ, որոնք պատրաստված են պատվերով եւ որոնց հետ որպես կանոն՝ գազավորված ըմպելիքներ են վերցնում։ Եթե ծրագրում եք պատրաստի ճաշատեսակներ գնել, ավելի լավ է էքսպերիմենտների չդիմել եւ պատվիրել ստուգված ընկերությունում։ Բացի այդ՝ թունավորման մեջ բոլոր մեղադրանքները ադմինիստրացիայի կողմից կվերագրվեն ալկոհոլի չարաշահմանը եւ ոչ թե ոչ թարմ ձկանն ու մայոնեզին։ Ավելի անվտանգ է անձամբ պատրաստել սիրելի սոուսները։
Ծովառատեխ «մուշտակի տակ»

Աղի ձկան եւ մայոնեզի համադրությունը սպասռնում է թույլ ստամոքսի խանգարմամբ։ Կարեւոր է հաշվի առնել, որ տոների ընթացքում միայն մի «մուշտակ» չեն ուտում, այլ բազմաթիվ ծանր ուտեստներ։ Միայն ծովատառեխ ուտելու դեպքում ոչինչ չի լինի, սակայն այլ ուտեստների հետ համադրելու դեպքում հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել։
Միսը՝ ֆրանսիական ձեւով

Միսն ու սունկը ծանր ուտելիք են, իսկ մայոնեզի, սոխի եւ մեծ քանակով պանրի հետ ճաշատեսակը ստամոքսի համար փորձություն է դառնում։ Տաք ուտեստներ ընտրելիս հարկավոր է միայն ձուկ ու միս ուտել։ Լավ ընթրելուց հետո խորհուրդ չի տրվում մանդարին վայելել. ավելի լավ է դրանք ուտել նախքան հիմնական ուտեստը։
Դոնդող խոզի մսով

Ոչ շատ ճարպոտ դոնդողավոր ուտելիքը կզարդարի սեղանը եւ կլրացի տոնը, սակայն դասական սննդարար դոնդողը, որը պատրաստվում է խոզի մսով, չափազանց կալորիական է եւ ծանր։ Ընդ որում, այն կարող է օգնել հունվարի 1-ին. այն խորյդուրդ է տրվում ուտել ակլոհոլ օգտագործելու հաջող օրը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ