Քեյթ Միդլթոնը հայտնել է, որ արքայազն Ուիլյամը խոհարարությամբ է փորձել գրավել իր սիրտը (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի տոնին նվիրված հատուկ` Berry Royal Christmas թողարկման ժամանակ խոստովանել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն իրենց ընկերության սկզբնական շրջանում, երբ դեռ սովորում էին համալսարանում, իր սիրտը փորձում էր խոհարարական հմտությունների միջոցով գրավել, գրում է Insider-ը:
«Ուսանողական տարիներին նա տարբեր տեսակի կերակուրներ էր պատրաստում»,- խոհանոցային գրքերի հեղինակ և հաղորդավարուհի Մերի Բերիի հետ զրույցի ընթացքում խոստովանել է Քեմբրիջի դքսուհին և հավելել. «Կարծում եմ՝ նա այդպիսով ինձ վրա փորձում էր տպավորություն գործել, Մերի»:
Քեյթ Միդլթոնը հայտնել է նաև, որ արքայազնը հիմա էլ ժամանակ առ ժամանակ պատրաստում է:
«Նա հիանալի նախաճաշ է պատրաստում»,- ասել է նա:
Մինչ թագավորական ընտանիքի մյուս անդամները՝ արքայազն Չարլզի և թագուհու գլխավորությամբ, ունեն իրենց անձնական խոհարարները, երևում է՝ Քեմբրիջի դուքսը և դքսուհին արքայազն Ուիլյամի խոհարարական հմտությունների շնորհիվ անձնական խոհարարի կարիք չունեն, գրում է աղբյուրը:
Սուրբ Ծննդի տոնին նվիրված հատուկ` Berry Royal Christmas թողարկման ժամանակ, որը BBC One հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել երկուշաբթի, թագավորական զույգը հաղորդավարուհի Մերիի հետ կերակուրներ է պատրաստում և քննարկում բարեգործության վերաբերյալ մի շարք հարցեր:
Միևնույն եթերի ժամանակ արքայազն Ուիլյամը պատմել էր նաև, որ իր երեխաները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել անօթևանության խնդրի նկատմամբ:
«Դպրոցի ճանապարհին, երբ որևէ մեկին տեսնում ենք փողոցում քնած, ես նրանց հետ զրուցում եմ այդ մասին»,- հայտնել էր Քեմբրիջի դուքսը և հավելել, որ իր երեխաները հետաքրքրություն են ցուցաբերում և հարցնում. «Ինչո՞ւ նրանք չեն կարող տուն գնալ»:























































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ