Գուցե միավորվե՞ն. Բրեդ Փիթը հյուր է գնացել նախկին կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը սուրբծննդյան առիթով ընկերներին հրավիրել է իր տուն. հյուրերի շարքում է եղել նաեւ նրա նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը։ Ականատեսները պնդում են, որ Բրեդը ժամանել է երեկոյան յոթից մի փոքր անց։ Նրանից հետո մոտեցել են նաեւ մյուս հյուրերը։

Նա առաջիններից մեկն է տուն ժամանել, լքել է նախավերջինը՝ մոտավորապես երեկոյան 11-ին, գրում է Entertainment Tonight-ը՝ նշելով, որ երկույթը միայն քիչ քանակով ընկերների համար էր՝ ընդհանուր առմամբ 50 մարդ։ Ջենիֆերի հյուրերի ցանկում են եղել Թոն Հենքսը, Ռիտա Ուիլսոնը, Քեյթ Հադոսնը եւ Դենի Ֆուձիկավան, Լիզա Կուդրոուն եւ Մայլք Սթերնը, Ռիզ Ուիզերսփունը... Էնիսթոնի տանը եղել է նաեւ Գվինեթ Փելթրոուն՝ ամուսնու՝ Բրեդ Ֆելչակի հետ։ Հաղորդվում է, որ բոլորը casual ոճի հագուստ են կրել՝ ոչ մի գլամուր չի եղել։

Էնիսթոնն ու Փիթն ամուսնալուծությունից հետո վաղուց են հաշտվել, եւ լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում նրանց վերամիավորման մասին։ Բայց առայժմ սրանք միայն ենթադրություններ են, թեեւ ինչ էլ լինի, նրանք միասին լավ են նայվում, եւ նրանց միջեւ նույնիսկ ինչ-որ քիմիա է զգացվում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ