Ախ, այդ «խաբարբզիկ» ֆեյսբուքը. պետծառայողները բռնվել են
«Ժողովուրդը» գրում է.
«Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել: Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու:
Այդ ամենը, սակայն, չէր բացահայտվի, եթե կրթության տեսչության՝ Թբիլիսի մեկնած աշխատակիցները չորոշեին սոցիալական ցանցերը ողողել իրենց վրացական լուսանկարներով: Ինչպես ասում են՝ ախ, այդ Ֆեյսբուքը:
ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կատարվածի համար աշխատակիցները բացատրագիր են ներկայացրել: «Իրենք բացատրել են, որ ուրբաթ օրը վերջացրել են իրենց աշխատանքը: Ի դեպ, ժամ կա ֆիքսված, թե սահմանով երբ են անցել ու հետ եկել: Թեեւ նախապես տեղյակ չեն պահել: Բայց նրանք կարող էին Ֆրանսիա էլ մեկնել, քանի որ առջեւում հանգստյան օրերն էին՝ շաբաթ եւ կիրակին»,- ասել է Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ Վրաստան մեկնել են աշխատանքներն ավարտելուց հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ