Գինով դիետա. ի՞նչ է դա
Գինով դիետան շատ լայն տարածում ունի Ֆրանսիայում եւ հիանալի միջոց է օրական 1 կգ նիհարելու համար։ Բայց չպետք է մոռանալ, որ այս մեթոդը, չնայած կարող է օգնել ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն միգուցե գաստրիտ կամ ստամոքսի խոց առաջացնի։ Հետեւաբար եթե մարսողական համակարգի խնդիրներ ունեք , ապա խորհուրդ չի տրվում կիրառել այս մեթոդը։
Այսպիսով, որն է գինով դիետան։
Գինով դիետան կարող է լինել կարճատեւ, միջին տեւողությամբ եւ երկարտեւ։
Կարճատեւ դիետան նախատեսված է երեք օրվա համար, որի արդյունքում դուք նիհարում եք 3 կիլոգրամ։ Այն իր մեջ ներառում է 20գր. պանրով, մեկ տոստով եւ մեկ բաժակ սպիտակ գինով նախաճաշ։Ճաշի եւ ընթրիքի ժամին անհրաժեշտ է ուտել 20 գր. պանիր, 2 տոստ եւ խմել կրկին մեկ բաժակ սպիտակ չոր գինի։
Միջին տեւողությամբ դիետան նախատեսված է հինգ օրվա համար՝ ազատվելով 5 կիլոգրամից։ Նախաճաշին հարկավոր է ուտել ձվածեղ, լոլիկ եւ ըմպել մեկ բաժակ սպիտակ չոր գինի։ Այնուհետեւ երկու ժամ ընդմիջումներով անհրաժեշտ է ուտել խնձոր, հետո100գր. կաթնաշոռ (ոչ յուղալի), միջին չափի վարունգ եւ խմել մեկ բաժակ չոր գինի։ Այնուհետեւ երեք ժամ ընդմիջումներով կրկին պետք է սպիտակ չոր գինի ըմպել։
Իսկ երկարաժամկետ դիետան նախատեսված է յոթ օրվա համար, որի արդյունքում նիհարում եք յոթ կիլոգրամով։ Նախաճաշին պետք է ուտել ձվաձեղ, 50 գր. կաթնաշոռ (ոչ յուղալի) եւ մեկ բաժակ սպիտակ չոր գինի խմել։ Ճաշին ժամին հարկավոր է օգտագործել 150գր. սպիտակ ձուկ՝ եփած վիճակում, փոքրիկ բաժին (մոտ 100գր) կանաչ աղցան եւ ըմպել երկու բաժակ սպիտակ չոր գինի։ Ընթրիքը ներառում է խաշած հավի կամ տավարի միս, 100գր. կանաչ աղցան եւ կրկին երկու բաժակ սպիտակ գինի։