Գյուղից գյուղ դպրոց ուղարկելը բացառվում է. դպրոցների օպտիմալացման արդյունքում եզդի աղջիկներն անգրագետ կմնան
«Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը դեմ է համայնքների խոշորացմանն ու դպրոցների օպտիմալացմանը: Այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա իր մտահոգությունն հայտնեց` նշելով, որ դպրոցների օպտիմալացումը հանգեցնելու է եզդիների` Հայաստանից հեռանալուն:
«Եզդիների համայնքը Հայաստանում մեծ է: Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում կոմպակտ ապրում են եզդիները, այսինքն, եթե համայնքները խոշորացվեն`ընդամենը մի հինգ դպրոց պետք է աշխատի, որի արդյունքում ուսուցիչները գործազուրկ են մնալու: Դա էլ հանգեցնելու է արտագաղթին: Մենք Հայաստանը մեր հայրենիքն ենք համարում, չենք ուզում հեռանալ»,-ասաց նա:
Բացի աշխատանքի խնդրից, Ազիզ Թամոյանը նաեւ նշեց, որ դպրոցների օպտիմալացման արդյունքում տուժում են եզդի ազջիկները. նրանց ծնողները աղջիկներին այլ գյուղ դպրոց չեն ուղարկի:
«Ընտանիքներն իրենց աղջիկներին շատ դժվար են ուղարկում դպրոց, բայց գյուղից գյուղ աղջիկներին դպրոց ուղարկելը բացառվում է, այսինքն` անգրագետ են մնալու երեխաները: Բացի այդ ձմռանը ճանապարհները փակվում են, երեխաներին ինչպես կարելի է ավտոբուսով դպրոց ուղարկել»,-ասաց նա:

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ