Անկեղծ լուսանկարի պատճառով արգելափակել են Բրյուս Ուիլիսի դստեր էջը
Թալուլա Ուիլիսը մերկ կուրծքը պատկերող լուսանկար է հրապարակել, եւ նրա էջն արգելափակել են։
Ամերիկուհին երկրպագուներին հաճախ է ուրախացնում անձնական կյանքի մանրամասներով։ Նա գայթակղիչ լուսանկարներ է հրապարակում ու հաճախ մերկանում կադրում։ Եթե նախկինում դա որեւէ խնդիր չէր առաջացնում, այժմ արդեն սոցիալական ցանցերն արգելափակում են այդպիսի կադրերը։

Էջի վերականգնումից հետո Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուրի դուստրը ջնջել է հրապարակումը։ Այդ որոշումը նա պարզաբանել է մեկնաբանություններում։ «Ինձ արգելափակել են, չլսված հանդգնություն։ Ներեցեք, կրծքեր չեն լինի»,- լուսանկարը ջնջելու վերաբերյալ օգտարերի հարցերին պատասխանել է աստղը։
Տալուլան նշել է, որ իր էջում նախկինում եւս մերկ կադրեր են հրապարակվել, բայց ոչ ոք իրեն դրա պատճառով չի պատժել։ Այժմ Ուիլիսը էջն առավել զուսպ կվարի։ «Ստիպված կլինեմ ինձ կառավարել»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուրի դուստրը սափրել էր գլուխը «Զինվոր Ջեյնը» ֆիլմը դիտելուց հետո։ Վերջերս Տալուլան անկեղծ հագուստով՝ առանց կրծկալի, վերածվել էր այլոմոլորակային Լիլուին։ Հայտնի դերասանի դուստրը կրկնօրինակել էր նաեւ «Մահը նրան սազում է» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ