Կսենիա Սոբչակը կիսվել է հաջողության իր գաղտնիքով
35 տարեկանում Կսենիա Սոբչակը շատ բաների է հասել. հաջող լրագրողական կարիեռային զուգահեր, հեռուստաաստղը ակտիվ նկարահանվում է գովազդային հոլովակներում, համերգներ է տալիս, եւ, թերեւս, ռուսական շոու–բիզնեսի ամենահայտնի ու ճանաչված անձանցից մեկն է համարվում։ Դե իսկ անձնական կյանքում էլ նա ամեն ինչ հասցրել է. Մաքսիմ Վիտորգանի հետ երջանիկ ամուսնության արդյունքում, անցյալ տարվա նոյեմբերին ծնվեց նրանց առաջնեկը՝ Պլատոնը։
Շատերի մոտ հարց է ծագում. ո՞րն է Կսենիայի ապշեցնող հաջողության գաղտնիքը։ Դե ինչ, ուզում էին իմանալ, ստացան պատասխանը. Կսենիան իր ինստագրամում գրել է, թե ինչն է իրեն օգնել հասնել այդ ամենին։

«Եթե ուզում եք հաջողության հասնել, խուսափեք վեց արատներից. քնկոտություն, ծուլություն, վախ, զայրույթ, անվճռականություն եւ անգործություն։ Ես իմ բոլոր այդ թշնամիներին կործանել եմ հաջողության իմ ճանապարհին, բացի զայրույթից։ Իսկ դու՞ք»,– գրել է Կսենիան ինստագրամում իր նկարի տակ։
Սոբչակի բազմաթիվ երկրպագուներ անմիջապես սկսել են պատասխանել նրա հարցին եւ կիսվել իրենց սեփական պատմություններով, ինչպես նաեւ նշել են, որ հեռուստահաղորդավարը մի քիչ ստում է։ Չէ՞ որ շատերն են նկատել, թե ինչպես է տղայի ծնունդից հետո Կսենիան ավելի փափկել, իսկ նրա հայացքը չի դադարում փայլել։

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ