Մայիսի 15-ին Հայաստանով ցուրտ մթնոլորտային ճակատ կանցնի
«Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, բացառությամբ Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ սպասվում է ամպամածություն, իսկ առանձին հատվածներում նաև թույլ անձրև: Մայիսի 14-ին, երեկոյան ժամերին, Սև ծովի շրջաններից մեր երկրին մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ, որը Հայաստանում հատկապես ակտիվ կլինի մայիսի 15-ին:
Այսպիսով, մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, մայիսի 15-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպները կուղեկցվեն ուժեղ քամիներով՝ 15-20մ/վրկ, սպասվող անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում և Տավուշում:
Մայիսի 16-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում:
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ մայիսի 15-ին հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»,-այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը