Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 37.4 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ՝ այս թիվն ավելացել է 95.3 մլն դոլարով, իսկ ահա միայն Կարեն Կարապետյանի վարչապետության այս կես տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը փաստացի ավելացել է 552.5 մլն դոլարով:
Նկատենք, որ այդ գումարի առյուծի բաժինը կառավարության պարտքն է՝ 5 մլրդ 514,3 մլն դոլար, մինչդեռ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ կառավարության պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ 60 տոկոսը: 2016թ. Հայաստանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 10.5 մլրդ դոլար, իսկ միայն կառավարության պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմում է ՀՆԱ 52,8 տոկոսը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ