Թիմաթիի տապալված համերգը Երեւանում. ռեփերը բեմ չբարձրացավ (Լուսանկարներ, տեսանյութ)
Մայիսի 12-ին Թիմաթին Black Star-ի մյուս աստղերի՝ Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի եւ MOT-ի հետ պետք է ելույթ ունենար Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Սակայն մի քանի ժամ սպասելուց եւ մյուս կատարողների երգերն ունկնդրելուց հետո հայ երկրպագուներն այդպես էլ բեմում Թիմաթիին չտեսան: Կազմակերպիչները միայն համերգի վերջում բարեհաճեցին հանդիսատեսին տեղեկացնել, որ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Թիմաթին չի կարող երգել: Սա հարուցեց երկրպագուների զայրույթը, եւ նրանք սկսեցին շշեր նետել բեմ:
Նշենք, որ Երեւան ժամանելուց հետո Թիմաթին իր Instagram-ում հայերենով ուղերձ էր հրապարակել, որով բոլորին հրավիրում էր համերգին:
Քիչ անց նա կրկին ուղերձ է հրապարակել՝ այս անգամ նշելով իր՝ բեմ չբարձրանալու պատճառները.
«Երկու ժամվա սպասման արդյունքում եւ վառված սնուցման բլոկերի եւ ջրով լցված երաժշտական քարտերի պատճառով իմ ելույթը չկայացավ: Մենք տեղափոխում ենք համերգը, որի մասին կհայտարարենք հաջորդ շաբաթ: Պահպանեք ձեր տոմսերը: Հայցում ենք ձեր ներողամտությունը ամբողջ թիմի անունից այս միջադեպի համար, որը մեզանից կախված չէր»։

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ