Ռուսական «Дом-2» հեռուստանախագծի նկարահանման հրապարակում պայթյունի հետևանքով երկու ձեռքից զրկված տղամարդը ցմահ նպաստ կստանա
Մոսկվայում Տվերի դատարանը բավարարել է Վլադիմիր Շախովի հայցը, որը 2012 թվականի հունվարին տուժել է ռուսական «Дом-2» հեռուստանախագծի նկարահանման հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է ntv.ru-ն՝ հղում անելով դատարանի պաշտոնական ներկայացուցչի և հայցորդի տեղեկատվությանը:
Տուժողի փաստաբան Դմիտրի Մարգուլիսն ասել է, որ Շախովն աշխատանքի է ընդունվել օրենքի խախտումներով. այդ պատճառով փոխհատուցման օգտին դատարանի վճռին հասնելը դժվար է եղել:
Դատարանում առաջին պատասխանողը Շախովի գործատուն է եղել, որը պետք է լուծեր ապահովագրական ընկերության հետ կապված հարցը: Վերջինս, սակայն, լքել է դատարանի դահլիճը, և միակ պատասխանողները մնացել են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Արդյունքում՝ ըստ դատարանի վճռի՝ Շախովը պետք է միանվագ 150 հազար ռուսական ռուբլու չափով գումար ստանա: 500 հազար ռուբլի Շախովին վճարվելու է վերջին երեք տարիներ համար: Տղամարդը մինչև կյանքի վերջ ամենամսյա նպաստ է ստանալու:
Նշվում է, որ այժմ տղամարդն ամուսնացած է և դաստիարակում է 1,5-ամյա դստերը: Շախովը պատմել է, որ պայթյունի օրը նստած է եղել տնակում և պահարանի վրա շիշ է նկատել, որն ինչ-որ մեկը բերել էր անտառից: Երբ տղամարդը փորձել է բացել շիշը, պայթյուն է որոտացել: Նախագծի աշխատակիցը զրկվել է երկու ձեռքերից և առջևի ատամներից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ