Վարդան Ղուկասյանի որդին ոստիկանությունում է
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրու նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հրավիրվել է ոստիկանության Մուշի բաժին` բացատրություն տալու:
Նշենք, որ սա կապված է օրերս Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին:
Դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաև մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ երիտասարդ տղայի աչքը այն աստիճան է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առաջ: Եվ ահա, մեզ հայտնի դարձավ նաև, որ Սպարտակ Ղուկասյանը ոստիկանությունում հայտարարել է, որ որևէ միջադեպ չի եղել:
Ավելին, ոստիկանություն է հրավիրվել նաև Աղասի Ջանոյանը, ով նույն բացատրությունն է տվել: Իսկ ահա, վերջինիս քրոջ որդուն` գլխավոր հերոսին, ով կուրանալու վտանգի առաջ է կանգնած, դեռևս հայտնաբերել չի հաջողվել: Այդ ուղղությամբ իրավապահները քայլեր են ձեռնարկում:

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ