«Մեկ անգամ հոլիվուդում» ֆիլմի երիտասարդ դերասանուհին կիսվել է Լոենարդո Դի Կապրիոյից ստացած խորհուրդներով (լուսանկարներ)
Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմում երիտասարդ դերասանուհի Թրուդի Ֆրեյզերին մարմնավորած Ջուլյա Բաթերսը The Hollywood Reporter պարբերականի հետ զրույցում պատմել է՝ ինչ խորհուրդներ է տվել նրան օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն։
Բաթերսը տեղյակ չէր, որ Դի Կապրիոն աստղ է, և չէր խուսափում նրա հետ շփումից: Ֆիլմի նկարահանումների ժամանակ իր տեքստը Ջուլյան շատ լավ է հիշել, սակայն երիտասարդ դերասանուհու կարծիքով՝ Դի Կապրիոն իրեն իսկական պրոֆեսիոնալին վայել է դրսևորել։ Նկարահանումների ժամանակ դերասանին ոչինչ չի շեղել իր դերից, իսկ Ջուլյայի հետ շփվել է միայն նկարահանվող տեսարանների միջև ընկած ժամանակահատվածում։
«Նա ինձ պատմել է՝ ինչպես էր ֆիլմերում նկարահանվում մանուկ հասակում։ Նա ինձ խորհուրդ տվեց միշտ աշխատել պրոֆեսիոնալ և կենտրոնացած»,- ասել է Բաթերսը։
Ինչ վերաբերվում է Քվենտին Տարանտինոյի հետ աշխատանքին, Բաթերսը հիշել է, որ հայտնի ռեժիսորը սիրել է կրկնել՝ «Դու ֆիլմի կերպար ես։ Սցենարը ես եմ գրել, սակայն դու պետք է որոշես, թե քո մարմնավորած կերպարն ինչպիսին է լինելու»։ Բաթերսը նաև պատմել է, որ ֆիլմում մի քանի արտահայտություն ինքը տեղում է հորինել։
Ջուլյա Բաթերսը Քվենտին Տարանտինոյի ուշադրությունը գրավել է «Ամերիկյան տնտեսուհի» սերիալում կատարած իր դերով և ռեժիսորը «Մեկ անգամ Հոլիվուդում» Թրուդի Ֆրեյզերի կերպարը ստեղծել է հատուկ նրա համար։
Երիտասարդ դերասանուհին նաև խոստովանել է, որ չի դիտել Տարանտինոյի մյուս ֆիլմերը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ