Կրթական համակարգը կզարգանա, եթե ծնողը պահանջատեր լինի
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի համակարգող փորձագետ Մարինե Հակոբյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթություն. խնդիրներ, հիմնահարցեր» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Ինչքան էլ օրենսդրությունը կարգավորենք, եթե կիրառողի համար դա ընկալելի չէ, ինքը այդ գաղափարի կրողը չէ, այդ մոտեցումներով ու սկզբունքներով չի առաջնորդվում և նեղ պատկերացում ունի, ու, եթե մանկավարժն իր դասից այն կողմ բան չի տեսնում և ասում է. «ինձ վատ եք վճարում, ես չեմ կարողանում ոչինչ անել», երբ բուհի ռեկտորը բուհական օրենսդրության քննարկման է գալիս և ամենագլոբալ հարցը, որ բարձրացնում է, թե մինչև ո˚ր տարիքը կարող է աշխատել և ի˚նչ կոչում պետք է ունենա ռեկտոր լինելու համար, և միակ հարցը, որ նրան հետաքրքրում է՝ դա է, ոչ թե բոլոր նորամուծությունները, սկսում ես հասկանալ, որ իրականում խնդիրը օրենքը չէ:
Ինֆորմացիան հասանելի դարձնելուց բացի, խնդիրն այն է, որ մարդիկ՝ ում վրա որևէ պարտականություն է դրված, պատժելիության գիտակցում ունենան, ինչը մեզ մոտ չկա: Երբ ասում ենք համակարգը վերահսկելի չէ, համակարգի անդամը պատասխանատու չէ, մենք հասկանում ենք, որ տեսչությունը պիտի գնա, ինչ- որ բան արձանագրի ու վերջ: Ոչ:
Էստեղ պիտի առաջանա ծնողի պահանջատիրությունը, ծնողը պետք է կարողանա պահանջատեր լինել: Բոլոր առաջադեմ երկրներում ցանկացած ծնող կարող է ուսումնական հաստատությանը դատի տալ, որ իր երեխային բավարար գիտելիք չի տրվել և երեխան մրցունակ չէ կամ չի կարողանում ինչ-որ մակարդակ հաղթահարել: Մենք սրան դեռ չենք հասել: Կարծում եմ, որ մենք դա կարող ենք փոխել միայն՝ համակարգում վերահսկողությունը մեծացնելով: Ինչքան էլ խոսում ենք միջազգային ինտեգրումներից, միևնույնն է, մենք դեռևս տվող կրթություն ենք ապահովում, իսկ վաղուց ժամանակն է՝ անցում կատարելու հետդարձի կրթության: Մեր երկրում, բոլոր ոլորտներում, չափից շատ են հետազոտություններ կատարվում, բայց որևէ մեկը այդ հետազոտություններից չի օգտվում, հատկապես պետական համակարգում որևէ մեկը այդ հետազոտությունների արդյունքները չի դարձնում իր սեղանի աշխատանքային ուղեցույց: Ես կուզեմ, որ մեր կատարած փորձարարական ծրագրերին կարողանանք գնահատական տալ և կարողանանք այդ ծրագրերի անհաջողության դեպքում պատասխանատուներ ունենալ:
Այն մարդը, որը գործողություն է անում, որովհետև պիտի աշխատավարձ ստանա՝ վարկային կամ գրանտային ծրագրի շրջանակում, ունենա պատասխանատվության զգացում, որ, եթե իր աշխատանքն արդյունավետ չէ, պատասխանատու է դրա համար, որովհետև ամեն մի փորձարկում սերունդներ է փոխում:
«Երեւակ» լրատվավերլուծական խումբ


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին