«Նա արդեն կարողանում է հայրիկի նման խստորեն խոժոռել հոնքերը». Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի դուստրը 40 օրական է դարձել
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-յան էջում նորածին դստեր՝ Մարոյի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Սիմոնյանը երրորդ երեխային լույս աշխարհ է բերել գրեթե մեկ ամիս առաջ, եւ աստղային ընտանիքն անչափ ուրախ է փոքրիկի ծննդով։
Հատկապես երջանիկ հայրը՝ Տիգրան Քեոսայանը. ու թեեւ Մարոն նրա հինգերորդ երեխան է, նա չի կարողանում թաքցնել գորովը։ Ի դեպ, նա կնոջ համար շատ էր անհանգստանում հղիության ընթացքում։ Զույգը նույնիսկ զվարճալի լուսանկար էր հրապարակել։ Կադրում հղի Սիմոնյանն էր եւ նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, որը կարծես նրան թույլ չէի տալիս դուրս գալ տանից։

Նոր հրապարակված տեսանյութում պատկերված է՝ ինչպես է Մարգարիտայի մայրը կերակրում երեխային։ «Մարո Տիգրանովնան այսօր քառասուն օրական դարձավ։ Նա արդեն կարողանում է հայրիկի նման խստորեն խոժոռել հոնքերը եւ բարեւ է ուղարկում բոլոր բարի մարդկանց»,- այդպես է տեսանյութը մակագրել Մարգարիտա Սիմոնյանը։
Եվ իհարկե, հետեւորդները բազմաթիվ դրական բառեր ու շնորհավորանքներ են գրել։ «Փոքրիկ հրեշտակ, առողջ ու երջանիկ մեծացիր», «Այնքան սրտառուչ է, երկուսն էլ այնքան դուրեկան են», «Երջանկություն ու առողջություն քեզ, արքայադուստր»...


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան